(1:19 / 9.75Mb / просмотров видео: 3641)

Տուն է՝ թող լինի․ պետերբուրգցի ինժեները հրաշք շոգեքարշ է սարքել․ տեսանյութ

65
(Թարմացված է 16:17 02.11.2019)
Շարքային ինժեներ Պավել Չիլինի` Պետերբուրգի մոտակայքում գտնվող ամառանոցում սեփական երկաթգիծն է հայտնվել։ Տարօրինակ հայտնագործությունն ուրախացնում է Լենինգրադի մարզի բնակիչներին, հատկապես՝ տեղացի երեխաներին և օգնում տան գործերում։

Ինժեներ Պավել Չիլինն ապրում է Լենինգրադի մարզի Ուլյանովկա գյուղում։ Նա 2008 թվականին է Պետերբուրգից այստեղ տեղափոխվել։ Տաղանդավոր գյուտարարն իր հողատարածքում ինքնաշեն երկաթգիծ ու երկու տեղանոց շոգեքարշ է կառուցել։ Երազանքի իրականացման հարցում օգնել է ընկերը՝ շոգեքարշի պրոֆեսիոնալ մեքենավար Սերգեյ Տերեխովը։

Հայկական հետքը «սև մայրցամաքում», կամ որտեղից է Եթովպիայում «Սարգսի շոգեքարշը»

Ռելսերի շինարարությունը տասը տարի է տևել, շոգեքարշի կառուցումը՝ մոտ ութ։ Շոգեքարշը փոքր է, բայց լավ է  աշխատում։ Դրա երկրարությունը 3 մետր է, բարձրությունը՝ 1,7 մետր։ Այն մեկ տոննա էլ չկա։ Ինժեները սարքել է այդ ամենը ձեռքի տակ եղած մասերից, ինչ-որ բան նվեր է ստացել, ինչ-որ բան փոխանակել է։

Արցախյան ազատամարտիկները հաղթել են նաև ինքնաշեն զենքերով

Այժմ հրաշք շոգեքարշն ուրախացնում է երեխաներին ու օգնում է ծանր բաներ տեղափոխել։  Թե ինչ տեսք ունի այն՝ դիտեք տեսանյութում։

65
Ըստ թեմայի
Աշխատավայրում չքնե՛ս. բելառուս ինժեներները Հայաստանում ներկայացրին իրենց նոր գյուտը
Հայաստանը կարողանում է նվիրել. ինչպես են հնդիկները ArMath–ի օգնությամբ ինժեներիա սովորելու
Հիվանդները ոտքի կկանգնեն. հայ ինժեներներն ու բժիշկները «կախարդական» սարք են ստեղծել

sys_stories