Ժամանակն է միմյանցից սովորելու. Սուրեն Գյուրջինյանը` ԵԱՏՄ–ում էներգախնայողության մասին

181
(Թարմացված է 15:25 31.10.2019)
«ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագիրը մոտենում է ավարտին։ Սուրեն Գյուրջինյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները։

Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները հաջողություններ են գրանցել էներգախնայողության առումով, սակայն դեռ իրարից սովորելու բաներ ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի ղեկավար Սուրեն Գյուրջինյանը։

«Ժամանակն է միմյանցից սովորելու։ Նախկինում տեխնիկական օգնությունը ենթադրում էր, որ եվրոպացի կամ ամերիկացի մասնագետը պետք է ինչ–որ վերացական բաներ սովորեցներ, որոնք մենք շատ ժամանակ չէինք հասկանում։ Սակայն մեր երկրները (ԵԱՏՄ) իրար նման են, ու երբ հայն իր փորձը կիսում է Բելառուսի հետ, նա էլ ռուսի, պրոցեսն ավելի արդյունավետ է դառնում»,-նշեց նա։

«Հայփոստն» ու «Էներգաիմպեքսը» կմնան պետական. կառավարությունը դրանք չի մասնավորեցնի

Գյուրջինյանը  նաև կարևորեց «Էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության նկատմամբ պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, քանզի այն միայն արգելող չէ, այլև ներդնում է Էներգապիտակավորման գործընթացը, ինչը կօգնի սպառողներին ավելի հեշտ կողմնորոշվել էներգախնայող սարքավորումներ գնելիս։      

Նշենք, որ «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի  հիմնական նպատակն է էներգաարդյունավետության ազգային համակարգերի ներդրման հզորացման միջոցով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Բելառուսում:

Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը կարող են միավորել էներգացանցերը. Ավինյան

Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ–ի զարգացման ծրագիրը (UNDP) Ռուսական վստահության հիմնադրամի միջոցներով։

181
թեգերը:
Սուրեն Գյուրջինյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), էլեկտրաէներգիա, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Էներգախնայողությունը` տնտեսության զարգացման գլխավոր ազդակ
Էներգախնայողության ծրագիրը կկրճատի հայերի ծախսերը 20%–ով. փոխնախարար
Կարճ ժամկետներում «Ռոսատոմը» կիրականացնի ատոմային էներգաբլոկի արդիականացում. Լիխաչյով
ԵԱՏՄ միասնական էներգաշուկա․ արդյո՞ք գործընկերները ականջալուր կլինեն Փաշինյանի կոչերին

sys_stories