Շրջակա միջավայրի նախարարությունը դիմում է խարդավանքների. Արթուր Աթոյան

189
Հայ տնտեսվարողների ու սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ջրօգտագործողների ու Շրջակա միջավայրի նախարարության միջև առաջացած կոնֆլիկտին:

Արթուր Աթոյանի փոխանցմամբ՝ նախարարությունը, տնտեսվարողներին սխալ ուղղորդելով, նրանց դրել է թյուրիմացության մեջ, զրկել իրենց սեփականության ներքո գտնվող գույքն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու իրավունքից և հիմա էլ հրաժարվում է պատասխանել, թե որ օրենքի որ հոդվածով է առաջնորդվել նման արարքի իրականացման համար:

«Շրջակա միջավայրի նախարարությունը դիմում է խարդավանքների: Ջրօգտագործող տնտեսվարողների նկատմամբ նախարարությունն իրականացնում է այնպիսի կամայականություններ, որոնք չի անում անտերության մատնված ջրաելքերի նկատմամբ: Ստացվում է`եթե տնտեսվարողներն անտեղի, անտեր ջրաելքերը օգտագործեն, ապա կրակի մեջ կընկնեն»,- նշում է Արթուր Աթոյանը:

Հայ տնտեսվարողների ու սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահը հայտնում է, որ տևական ժամանակ թղթաբանության մեջ են եղել Շրջակա միջավայրի նախարարության հետ, սակայն պետական մարմինը, խախտելով նորմատիվ ակտերը, սահմանված ժամկետներում չի պատասխանել որևէ հարցադրման կամ պատասխանել է ոչ ըստ էության՝ ավելի խորացնելով առկա կոնֆլիկտը:

189
թեգերը:
ոռոգման ջուր, Արթուր Աթոյան, Էրիկ Գրիգորյան, Շրջակա միջավայրի նախարարություն
թեմա:
Sputnik զրույց (226)

Ձվեր, պլաստիկի շշեր... Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ բախումներ են եղել. տեսանյութ

243
(Թարմացված է 16:57 23.01.2021)
Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում ընթանում է չարտոնված միտինգ, որի ընթացքում էլ արձանագրվել են բախումները ցուցարարների ու ոստիկանների միջև։

Մոտ չորս հազար մարդ մասնակցում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող չարտոնված ակցիային։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության մոսկովյան վարչության մամուլի ծառայությանը։

«Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում չարտոնված միջոցառում է տեղի ունենում, մոտ չորս հազար մարդ է հավաքվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարտոնված ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված ու խանգարում են տրանսպորտի երթևեկությանը։

ՕՄՕՆ-ը սկսել է հանել ցուցարարներին Պուշկինսկի հրապարակից։ Ոստիկանության աշխատակիցների վրա ձվեր ու պլաստիկի շշեր են նետել։ Ուժայինները մի քանի անգամ մահակներ են կիրառել։

Բացի այդ, ցուցարարները սկսել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ձնագնդիկներ նետել։ Ձերբակալումներ են սկսվել։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

243
թեգերը:
Ոստիկանություն, բախումներ, տեսանյութ, Բողոքի ակցիա, Մոսկվա
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում
Գերմանական կլինիկայից հայտնել են, որ Նավալնին թունավորվել է «խոլինէսթերազ» խմբի նյութով

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

89
(Թարմացված է 15:02 23.01.2021)
Թաթուլը միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Ինքն էլ պատերազմը սկսվելուն պես զինվորագրվել ու Արցախ է մեկնել։

Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։

Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։

Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։

2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։

Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել այնտեղ, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։

Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ

89
թեգերը:
Թաթուլ Օթարյան, ոստիկան, Պատերազմ
Ըստ թեմայի
Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

88
(Թարմացված է 23:23 23.01.2021)
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշելով, որ դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

88
թեգերը:
Բողոքի ակցիա, դեսպանություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին