Նորաձևությունը տեղափոխվել է Մոսկվայի մետրո. տեսանյութ

51
(Թարմացված է 21:10 23.10.2019)
Մոսկվայում Նորաձևության շաբաթվա կազմակերպիչները հոբելյանական 25–րդ միջոցառումը բավականին անսովոր ձևով են նշել. ցուցադրությունը տեղի է ունեցել «Դելովոյ ցենտր» կայարանում։

Այս անգամ ռուսաստանցի և արտասահմանցի դիզայներների հագուստով մոդելները հայտնվում էին ոչ թե կուլիսներից, այլ սահուն իջնում էին շարժասանդուղքով։ Իսկ հանդիսատեսը նստած էր կայարանի նախասրահում։

Գայթակղիչ բացվածք և կրքոտ հայացք․ Բելուչին հայտնվել է նորաձևության ամսագրի շապիկին

Այս ցուցադրության մեջ գրեթե ամեն ինչ անսովոր էր. երաժշտությունը` վագոնների ձայնի կիրառմամբ, լույսն ու նույնիսկ ծափողջյունները, որոնք ակուստիկայի շնորհիվ սովորականից ավելի բարձր էին հնչում։

Յուլյա Դալլաքյանի նոր հավաքածուն` Mercedes-Benz Fashion Week Russia նորաձևության շաբաթում

Նորաձևության այս ցուցադրության մանրամասները` մեր տեսանյութում։

Անամոթ, բայց շքեղ. Etam ներքնազգեստի շոուն` Փարիզի նորաձևության շաբաթում

51
թեգերը:
տեսանյութ, նորաձևություն, Մոսկվա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայկական քիթն ու պլաստիկ վիրահատությունների աճող նորաձևությունը
«Այո, սա հայկական է». ինչպե՞ս է զարգանում հայկական նորաձևությունը. պատմում են մասնագետները
Փարիզում պոդիում էին բարձրացել անսովոր մոդելներ. նորաձևություն`գաճաճների համար

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

34
(Թարմացված է 18:44 03.03.2021)
Պատգամավորին արձագանքեց ԱԽ փոխնխագահ Ալեն Սիմոնյանը` առաջարկելով այդ հարցը գրավոր ուղարկել։

Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։

«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։

Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։

Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։

ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել

34
թեգերը:
տեսանյութ, ԱԺ, Գևորգ Գորգիսյան, Ալեն Սիմոնյան, Վարչապետ
Ըստ թեմայի
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ

36
(Թարմացված է 17:46 03.03.2021)
Տեսանյութում երևում են սաղավարտներով ու վահաններով ոստիկանները, որոնք պատ են կազմել փողոցում։

Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության շենքից շարժվում դեպի Ազգային ժողով, որի բակում ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

36
թեգերը:
ոստիկան, Հայաստան
Արխիվային լուսանկար. 10 մարտի, 2018

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

0
(Թարմացված է 19:01 03.03.2021)
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն անդրադարձել է հայկական շախմատի առաջատարի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

 

0