Համացանցում է հայտնվել Հարությունյանի ու Ակիմժանի մենամարտը. տեսանյութ

184
(Թարմացված է 13:42 22.10.2019)
Համացանցում է հայտնվել Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի ու ղազախստանցի Ժասուլան Ակիմժանի մարտի տեսանյութը։ Մենամարտը տեղի է ունեցել GFC 19 Krepost Selection 6 խառը մենամարտի մրցաշարի ժամանակ։

Հայ մարզիկ Միհրան Հարությունյանը երրորդ ռաունդի վերջում բաց է թողել ոտքով հարված գլխին ու մրցավարը գրանցել է նրա պարտությունը` նոկաուտով։

Հարությունյանի համար դա MMA–ում չորրորդ մենամարտն էր։ Ղազախստանցի Ակիմժամը հինգերորդ անգամ է հանդես գալիս խառը մենամարտում։

Միհրան Հարությունյանն իր «համեստ» հաղթանակը նվիրել է մահացած ընկերոջը. տեսանյութ

Նշենք` Սոչիում GFC 19 խառը մենամարտի մրցաշարի ժամանակ Միհրան Հարությունյանի և ղազախստանցի Ժասուլան Ակիմժանի մենամարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև քաշքշուկ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Դատելով մեկնաբանություններից`միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ երկրպագուներից մեկը հայհոյել է հայ մարզիկի հորը։ Հարությունյանի հայրենակիցները չեն կարողացել անտեսել դա, և մեկ այլ «մրցաշար» էլ սկսվել է ռինգի կողքին։

«Շնորհավոր, իմ սեր»․ Միհրան Հարությունյանն արխիվային տեսանյութ է հրապարակել

184
թեգերը:
Ծեծկռտուք, տեսանյութ, մենամարտ, Միհրան Հարությունյան

Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին. տեսանյութ

65
(Թարմացված է 16:57 28.07.2021)
Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակիչներին տարհանել են։

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին ինքնաթիռներ և ուղղաթիռներ են մասնակցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին։

«Մենք փորձում ենք վերահսկողության տակ վերցնել Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհը։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց էքսկավատոր և 106 հրշեջ մեքենա», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

NTV հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրդեհը մոտեցել բնակելի շենքերին ու հյուրանոցներին։ Ողջ քաղաքը սև ծխով է պատված։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակչությունը տարհանվել է։

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

65
թեգերը:
հրդեհ, Անտառ, Թուրքիա
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ

Հնից եկած ընդդիմությունը չի կարող նորը դառնալ. Սուրենյանցը մեծ ցնցումներ է կանխատեսում

227
(Թարմացված է 21:29 27.07.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետընտրական իրողություններին, ԱԺ–ում նախատեսվող քննարկումներին, իշխանության և ընդդիմության վարքագծի, մարտավարության հետ կապված հարցերին։

Հայաստանում գործ ունենք հիբրիդային ռեժիմի հետ, քանի որ քաղաքական համակարգն ինքնաբավ չէ, և ընտրություններում ռեսուրսների անհավասարության պատճառով բացակայում է մրցակցային բաղադրիչը։ Այսպիսի կարծիք ունի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանում դեմոկրատիան անշրջելի չէ, դա հնարավոր է այն երկրներում, որտեղ ընտրությունների միջոցով իշխանություն է փոխվել, մինչդեռ մեր երկրում անցած երեսուն տարիների ընթացքում չի հիշվի գեթ մեկ դեպք, երբ ընտրությունների ճանապարհով տեղի է ունեցել իշխանափոխություն։ Հայաստանում գործ ունենք հիբրիդային ռեժիմի հետ, որը ֆորմալ առումով պահպանում է դեմոկրատիայի կանոնները, բայց իրականության մեջ իշխանությունը պաշտոնավարում է ավտորիտար մեթոդներով»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի պնդմամբ` թեև Փաշինյանի վերընտրության շուրջ կար արտաքին քաղաքական կենտրոնների կոնսենսուս, սակայն ընդդիմությունը պետք է ունենար դրան հակադրվելու օրակարգ, որի պայմաններում կտեսնեինք հետընտրական ակտիվություն, փողոցային պայքար, մինչդեռ հիմա ԱԺ–ում ունենք երկու ընդդիմադիր ֆրակցիա, որոնք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը մեկ կամ երկու տարվա ընթացքում սայթաքելու է, հետևաբար հույս ունեն դիվիդենտներ շահել գործող իշխանության ֆիասկոյից։ Ընդ որում` ընդդիմադիրներն, ըստ քաղաքագետի, սպասելու են առանց ֆիասկոյին նպաստելու, առանց նախաձեռնողականության, ինչի մասին ակնառու կերպով բարձրաձայնում են։

«Բայց եթե նույնիսկ խորհրդարանի ներսում հանգիստ լինի, արտաքին մարտահրավերները գնալով ահագնանում են, և Հայաստանի շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Բոլորը սպասելու են նոր քաղաքական ճգնաժամին, որի հանգուցալուծումը լինելու են նոր արտահերթ ընտրությունները։ Գալիք երկու տարվա ընթացքում գործող քաղաքական համակարգն իր իշխանական և ընդդիմադիր թևերով կփլուզվի, մեզ սպասում է քաղաքական շատ մեծ վակուում, որը լցնելու համար պետք է այսօրվանից սկսած փնտրենք ու պատրաստենք այդ վակուումը լցնելու քաղաքական այլընտրանքներ»,–ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` եթե ֆորսմաժորային իրավիճակը չհաղթահարվի, ապա կլինեն ավելի մեծ ցնցումներ, որովհետև ունենք իշխանություն, որը շատ ակտիվ վազում է դեպի հին բարքերը, և ունենք հնից եկած ընդդիմություն, որը նոր դառնալ չի կարող։

227
թեգերը:
ԱԺ, Սուրեն Սուրենյանց, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ
Փաշինյանի կադրային ռեզերվը բավական սահմանափակ է. Հրանտ Միքայելյան
Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը
Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн

Փաշինյանը որոշել է «Արմօյլի» գործունեությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծել

0
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը մեկամսյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի «Արմօյլ» ընկերության կառուցած գործարանի գործարկման հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրը։ Տեղեկությունը հրապարակվել է e-gov.am կայքում։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը կլինի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Խմբի կազմում կլինեն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ. Ավագյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Խաչիկ Մարտիրոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Ն. Բարսեղյանը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը մեկամսյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կառուցած գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի առաջարկած համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով:

Խոսքը Եղվարդի Նատի թաղամասում գտնվող նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է, որը պետք է զբաղվեր բիտումի ու քսայուղերի արտադրությամբ:

2018թ-ի հոկտեմբերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ՝ «Արմօյլը» պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ գործարանում արտադրական գործունեություն իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ստանալը:

«Արմօյլի» ղեկավարությունը փորձել էր բողոքարկել այս որոշումը իրավական ճանապարհներով, բայց ապարդյուն։ Խնդիրն ավելի ուշ կարգավորվեց կառավարության մակարդակով:

 

0