«Փաստաբանական պալատը սովետական կոլխոզ է. բոլորն ամեն ինչի հետ համաձայն են». Աթանեսյան

129
(Թարմացված է 19:40 18.10.2019)
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Փաստաբանների պալատի և գործող փաստաբանների գերակշռող մասի` անվերապահորեն պալատին ենթարկվելու մասին։ 

Այն փաստաբանները, որոնք պատրաստ են իրեց արժանապատվությունը հրապարակայնորեն պաշտպանել` լավագույն  դեպքում 5–10 տոկոս են կազմում Փաստաբանական պալատում։ Sputnik Արմենիային այս մասին ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերջին 3 տարիներին փաստաբանների պալատը լծվել է ինձ և իմ մի քանի փաստաբան ընկերներին տապալելու, ոչնչացնելու գործին։ Շատ քչերն են, որ մեզ միանում են, ասում են, որ մեզ հետ են,  բայց չեն կարող բարձրաձայնել. վախենում են»,–ասել է Աթանեսյանը։ 

Աթանեսյանը վրդովված է Փաստաբանների պալատի նոր նախաձեռնությունից,  որով պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխություններ են նախատեսվում։ Փոփոխությունների իրական նպատակն է հեշտացնել կարգապահական վարույթները և արդեն «օրինական» հիմքերով ճնշել փաստաբաններին՝ սպառնալով նրանց կարգապահական վարույթներով և արտոնագրի գործողության դադարեցումով: 

Փաստաբաններին վերահսկելու լրացուցիչ մեխանի՞զմ. օրինագիծը դժգոհություն է առաջացրել

Տիգրան Աթանեսյանը հայտարարում է, որ եթե  հոկտեմբերի 19–ին փոփոխություններն ընդունվեն, իրենք դա վիճարկելու են դատարանում. կհասնեն ՍԴ, հետո էլ կշարունակեն պայքարը ինչքան կկարողանան։  

«Փաստաբանական պալատը սովետական կոլխոզ է, այնտեղ ինչ ասում են` բոլորը համաձայն են։ Դա քննարկման տեղ չէ, քննարկման հարթակ չէ. ինչ առաջարկում են` բոլորը համաձայն են»,–ասել  է Աթանեսյանը։

Ըստ Աթանեսյանի` որպեսզի նոր փոփոխություններն անցկանցնեն` անհրաժեշտ է փաստաբանների 1/3–ի համաձայնությունը, այսինքն` արտոնագիր ունեցող մի քանի հարյուր փաստաբաններ հոկտեմբերի 19–ին «խաչ կքաշեն»  իրենց մասնագիտությն վրա։ 

129
թեգերը:
Փաստաբանների պալատ, փաստաբան, Տիգրան Աթանեսյան
Ըստ թեմայի
Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը
Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները
Ձեռնպահ մնալ գործողություններից, որ կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը. ՓՊ

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա

1
(Թարմացված է 23:30 01.06.2020)
Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ն սեփական անզորության մեղքը բարդում է Ռուսաստանի վրա։ Այդպես եղավ 2016 թվականին, երբ Հիլարի Քլինթոնը պարտվեց նախագահական ընտրություններում։ Այդպես է նաև հիմա, երբ ամերիկյան իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում վերահսկել սեփական քաղաքացիներին։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ԱՄՆ-ում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները։ Նա մահացել է ձերբակալության ժամանակ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում։

Մայիսի վերջին տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջ երկրում բողոքի ակցիաներ են կազմակերպվում։

Հարյուրավոր մարդիկ դուրս են գալիս Մինեապոլիսի, Նյու Յորքի, Վաշինգտոնի ու ԱՄՆ-ի մի շարք այլ խոշոր քաղաքների փողոցներ` բողոքելով ոստիկանների ամենաթողությունից։ Բազում քաղաքներում խաղաղ ցույցերը վերածվել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների։

Մարդիկ խանութներ են թալանում, կոտրում են ցուցափեղկերն ու այրում աղբամանները։ Ցույցերի ընթացքում անգամ ՌԻԱ Նովոստիի թղթակից Միխայիլ Տուրգիևն է տուժել, ինչի պատճառով ՌԴ դեսպանությունը նոտա է հղել Պետդեպարտամենտին։ Մի շարք նահանգներում օգնության են հասել ԱՄՆ ազգային գվարդիան, սակայն ո՛չ գվարդիան, ո՛չ արցունքաբեր գազը, ո՛չ էլ ռետինե փամփուշտները չեն կարողանում ճնշել խռովությունները։ Այդ ֆոնին Բարաք Օբամայի նախկին խորհրդական Սյուզան Ռայսը մեղադրանք է հնչեցրել Ռուսաստանի հասցեին։

Մեր տեսանյութում ներկայացնում ենք՝ ինչի համար են այս անգամ մեղադրում Մոսկվային, և այս ամենի հետ ինչ կապ ունի Դոնալդ Թրամփի բունկերը։

Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով

1
թեգերը:
Բողոքի ակցիա, տեսանյութ, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը
«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

236
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

236
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում