Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ

5803
(Թարմացված է 10:57 18.10.2019)
Համացանցում զվարճալի տեսանյութ է հայտնվել օդաչու հայի մասին, որը Հայաստանի մայրաքաղաքը գովազդելու յուրօրինակ մեթոդ է կիրառում։ PR մասնագետի մասին տեսանյութը հրապարակվել է chilly_pepper–ի (լուսանկարիչ Նադեժդա Վոզնեսենսկայա) ինստագրամյան էջի «սթորիզում»։

Կադրերում երևում է Իտալիայի մայրաքաղաք մեկնող ինքնաթիռի սրահը։

Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»

Հայ օդաչուն հանկարծ դիմում է ուղևորներին. «Հռոմի փողոցներում պարծենալու են և ասեն, որ Հռոմն ամենահին քաղաքն է։ Բայց երբ նրանք դա ասեն, խնդրում եմ` ասացեք նրանց, որ Երևանը Հռոմից 29 տարով մեծ է»։

Օդաչուի ասածից հետո բոլորը ծիծաղում են։

Երևան` հետխորհրդային քաղաքների պապը, կամ ինչպես է հայկական մայրաքաղաքը նեղել Հռոմին

PR–ի հրաշալի դասընթաց` պաշտոնյաների համար։ Դիտեք և սովորեք` ինչպես է պետք զարգացնել Հայաստանի զբոսաշրջությունը և մեր երկիր բերել օտարերկրացիներին։

Երևանը` Եվրոպայի հնագույն քաղաքների ցուցակում

5803
թեգերը:
Երևան, Հռոմ, Իտալիա
Ըստ թեմայի
Հրաշքներ ամպերի մեջ. վրացի օդաչուները վայրէջք են կատարում խիտ մառախուղի պայմաններում
Նա ասաց «այո». օդաչուն սիրելիին առաջարկություն է արել հենց ինքնաթիռում. տեսանյութ
Հավերժ երիտասարդ հերոս հայը. ինչպես օդաչու Մարտիրոս Նագուլյանը ռմբակոծեց ֆաշիստներին

Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով

42
(Թարմացված է 20:21 06.07.2020)
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացիների էին տարհանել «Մեգամոլ Արմենիայից» -ից և շուրջ 500 քաղաքացիների՝ «Դալմա Գարդեն Մոլից»։

Այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին ու 13։55-ին ԱԻՆ-ը ոստիկանությունից երկու ահազանգ էր ստացել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» և «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոններում ռումբեր են տեղադրված:

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացիների էին տարհանել «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացիների՝ «Դալմա Գարդեն Մոլից»։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ։

Տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չէր հայտնաբերվել։

«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

42
թեգերը:
ահազանգ, ռումբ, ոստիկան, փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
Ըստ թեմայի
«Ձյունիկ սառնարանի» շենքը կպայթեցնեն. ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել
Աղվեսի ձագեր` մազութի տակառում. օգնության են հասել ԱԻՆ փրկարարները
Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ
ԱԻՆ-ում էլ կան վարակվածներ ու մեկուսացվածներ. նախարար

Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա

34
(Թարմացված է 15:33 06.07.2020)
Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում են բիզնեսում վաճառքի ու մարքեթինգի բաժինների

Հաճախ մարքեթինգի ու վաճառքի բաժինները բախվում են միմյանց, իսկ արդյունքում թուլանում է բիզնեսը։ 

Երբ վերլուծում ենք պատճառները, պարզ է դառնում, որ վաճառքի ու մարքեթինգի բաժինների հակասությունները հաճախ ունեն օբյեկտիվ հիմքեր:

Դրանցից ամենացայտունն այն է, որ ընկերությունում բացակայում է վաճառքի ու մարքեթինգի բաժինների սինխրոն աշխատանքը:

Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում են այդ սինխրոնիզացիայի կարևորության ու մի քանի մեթոդների մասին:

Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում

34
թեգերը:
առցանց վաճառք, Հայաստան, բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Բիզնեսի աշխարհում այլևս ոչինչ առաջվանը չէ. ի՞նչն է կարևոր նոր իրավիճակում
Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը
Գալուստյանի ու Ռևայի բիզնեսը «վառվել» է
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարություն է տարածել

0
(Թարմացված է 12:42 07.07.2020)
ԲՀԿ–ն կոչով դիմել է իշխանությանը, բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

«Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի` հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ– տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն: Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք «Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ:

ԲՀԿ–ականները նշում են, որ չունենալով քաղաքական հակափաստարկներ` իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների և քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի և միջազգային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

«Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջև այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի և ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որևէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով»,– գրված է հայտարարության մեջ։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում է անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը` նշելով, որ սա քաղաքական հայացքների խնդիր չէ, այլ արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիր:

«Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը»,– նշել են ԲՀԿ–ականները։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

0
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում
«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար