«Աղջիկ–տղա բնական հարաբերակցությունը վերականգնելու դրական միտում կա». Մանուկյան

83
(Թարմացված է 16:10 15.10.2019)
Բնական հարաբերակցությունը ենթադրում է 102–106–տղա` 100 աղջկա դիմաց։ 2000–ական թվականներին շեղումն ամենամեծն է եղել։

ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է աղջիկ երեխաների միջազգային օրվա, ինչպես նաև սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների մասին։

«Հայաստանում աղջիկ երեխաների հիմնական  խնդիրը  սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են.  մեր հասարակությունը ինչ–ինչ պատճառներով թերարժևորում է աղջիկներին, ինչի դրսևորումը տեսնում ենք նաև հղիության արհեստական ընդհատմամբ»,–Sputnik Արմենիային ասել է Մհեր Մանուկյանը։ 

Մանուկյանի խոսքով`պատճառը, բուն խնդիրն այն է, որ մեր հասարակության մի մասn աղջիկներին ավելի ցածր, փոքր արժեք է տալիս, քան տղաներին։ Իսկ հղիության արհեստական ընդհատումներն ընդամենը գործիք են, որի միջոցով նրանք իրականացնում են այդ թերարժևորումը։ 

Մանուկյանը պատմում է, որ խնդրի կարգավորման համար աշխատել են տարբեր կառույցների հետ, այդ թվում` Հայաստանի կառավարության, նախարարությունների, և այդ աշխատանքն արդյունք տվել է։ 

«2015թ.–ից հաջողվել է քայլ առ քայլ իջեցնել աղջիկ–տղա հարաբերակցությունը դեպի բնականի։ Ճիշտ է,  բնական հարաբերակցությունը դեռ ամբողջությամբ վերակագնված չէ, բայց դրական միտում կա»,–ասում է Մանուկյանը։ 

Մհեր Մանուկյանը նշում է, որ եթե 2011թ.–ին իրենց կողմից հարցված ընտանիքների միայն 47 տոկոսն էր, ում համար նշանակություն չուներ` հաջորդ երեխան աղջիկ է, թե տղա, ապա արդեն 2017 թ.–ին արված հետազոտությամբ ունեցել են 82 տոկոս արդյունք։ Սա նշանակում է, որ լուրջ ձեռքբերում ունենք։ 

Մանուկյանն ասում է, որ լուրջ ձեռքբերում ունենք նաև բուն հարաբերակցության առումով. բնական հարաբերակցությունը ենթադրում է 102–106–տղա` 100 աղջկա դիմաց։ 1993 թվականից սկսեց շեղվել  հարաբերակցությունը, 2000–ականներին շեղումն ամենամեծն էր` 120 տղա`100 աղջկա դիմաց։ Իսկ այժմ բոլոր օղակների գործակցության արդյունքում 2018 թ.–ի տվյալներով ունենք 111 տղա 100 աղջկա դիմաց։ 

83
թեգերը:
Մհեր Մանուկյան, Հայաստան, երեխա, աղջիկ
Ըստ թեմայի
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են
Թույլ սեռի ներկայացուցիչների հզորությունը, կամ հայուհիները սպորտում էլ են չեմպիոն
Ավագյան. «Կարևորը անպտղության կանխարգելումն է. առողջ ապրելակերպ, անվտանգ սեռական վարքագիծ»

Պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի. Չիլինգարյանը`գնաճի մասին

17
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրային ծառայությունների բնագավառում, տնտեսության մի քանի ոլորտներում առկա գնաճին ու գնագոյացման հետ կապված իրողություններին։

Հայաստանում գնաճը վերահսկելի չէ, և այն ոչ թե շուկայական հարաբերությունների, այլ վատ կառավարման հետևանք է, մինչդեռ ապրանքների գնագոյացման հարցում պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի, այլապես անբարեխիղճ տնտեսվարողները կշարունակեն թելադրել խաղի իրենց կանոնները։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Կարեն Չիլինգարյանը` հավելելով, որ մեր տնտեսությունը, չգիտես ինչու, արձագանքում է միայն միջազգային շուկաներում առկա գնաճին, իսկ հակառակ գործընթացին ուղղակի անհաղորդ է։

«Ներկրողներն ու տնտեսվարողները ոչ վաղ անցյալում գների բարձրացումը բացատրում էին նաև դոլարի փոխարժեքի տատանումների հետ, բայց դրամը կայունացավ, իսկ գները չիջան։ Եթե անգամ իջել են, ապա չիչին չափով։ Այսօր, ցավոք, այդ նույն տնտեսական խնդիրները մղվել են 3-րդ, 4-րդ պլան»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

Չիլինգարյանի կարծիքով` պետությունն իր գործառույթները չէր կիրառում կայուն ժամանակներում, ուր մնաց հիմա, երբ խառնաշփոթ է, իսկ անբարեխիղճ տնտեսվարողները գերշահույթ ստանալու մղումով օգտվում են իրավիճակից և թելադրում խաղի իրենց կանոնները։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել է տաքսի ծառայությունների ոլորտում, վառելիքի շուկայում առկա իրողություններին, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին։

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ

17
թեգերը:
Կարեն Չիլինգարյան, գնաճ, Հայաստան
Ըստ թեմայի
Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն
Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին
ՀՀ ժամանակավոր ավտոմեքենա ներմուծողները կա՛մ պիտի հեռանան ՀՀ–ից, կա՛մ տուգանքներ վճարեն

Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿ

27
(Թարմացված է 23:54 28.07.2021)
Տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ:

Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտներ կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար սահմանված վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է։

«Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային գործակալները նշված տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ․ հուլիսի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

Նշենք, որ տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել է լրացում:

Հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով. Փաշինյան

27
թեգերը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ)
Ըստ թեմայի
Ընդունելի չէ, եթե ՊԵԿ–ի կողմից ընդունված որոշումները խառնաշփոթ են ստեղծում. Հովհաննիսյան
Հայաստան ներկրված ավտոմեքենաներն առանց մաքսազերծելու մասնատել են. ՊԵԿ–ի տեսանյութը
Իշխանությունը խաբո՞ւմ է. ինչու է հեռանում ՊԵԿ «վերնախավը»
Ֆրենկ Փալոնե

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսն ընդունել է Փալոնեի ուղղումը

281
(Թարմացված է 00:30 29.07.2021)
Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկայացրել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը:

Իր ելույթում կոնգրեսականը ներկայացրել է Փալոնեի (#PalloneAmendment) ուղղումը և հայտարարել Արցախին օգնություն տրամադրելու և ականազերծման ծրագրին 2 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Տիկնայք և պարոնայք, այս ուղղման ընդունումը կօգնի ցույց տալ, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես, երբ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության դեմ», - ընթերցել է Փալոնեն:

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

Ի դեպ, ինչպես գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն Վաշինգտոնից մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել։

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

281
թեգերը:
օգնություն, Արցախ, Ադրբեջան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Վաշինգտոնը կքննարկի Բաքվին ռազմական օգնություն տալու որոշումը վերանայելու հարցը. Բլինկեն
ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել