Հայ երկրպագուները եռագույնով «գրոհել» են Բալթիկ ծովը. տեսանյութ

400
(Թարմացված է 21:55 14.10.2019)
Էստոնիայից Ֆինլանդիա մեկնող հայ երիտասարդները Հայաստանի դրոշն են ծածանել Բալթիկ ծովում։ Sputnik Արմենիայի տեսանյութում դիտեք` ինչ ոգևորությամբ են նրանք մեկնում Ֆինլանդիա–Հայաստան խաղը դիտելու։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի FAF ֆան-ակումբի անդամներն այս պահին նավով մեկնում են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, որտեղից էլ պիտի ուղևորվեն Տուրկու քաղաք` Ֆինլանդիա–Հայաստան խաղը դիտելու։ Վաղվա խաղին նրանք «պատրաստվում» են նավում և, եռագույնը ծածանելով, երգում. «Ոչ մի քայլ հետ, դեպի նոր հաղթանակներ...»։

Նշենք, որ երիտասարդներին չի հուսահատեցրել հավաքականի նախորդ` Լիխտենշտեյնի հետ հանդիպման արդյունքը։

Հավաքականի երկրպագուները հավատում են, որ վաղը տեսնելու են Հայաստանի հավաքականի հաղթանակը։

Հայ երկրպագուները Էստոնիայում տոնում են Հայաստանի հավաքականի գոլը. տեսանյութ

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն արդեն Տուրկուում է, ֆուտբոլիստները հանգրվանել են «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: ԵՎՐՈ-2020–ի ընտրական փուլի շրջանակում Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 20։00-ին:

400
թեգերը:
տեսանյութ, նավ, երկրպագու, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին
«Ցավում ենք, որ չարդարացրինք ձեր սպասելիքները». ՀՖՖ
Ալեքսանդր Գրիգորյան. «Սիմոնյանի նման կարող են լինել միայն ընտրայլները»

Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, սակայն չկարողացավ «Ռոմային» փրկել պարտությունից․ տեսանյութ

20
(Թարմացված է 11:46 06.07.2020)
«Ռոման» արտագնա խաղ է անցկացրել «Նապոլիի» հետ ու նվազագույն` 1:2 հաշվով պարտություն կրել։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց իտալական А սերիայի հերթական մրցաշարում։

«Ռոման» արտագնա խաղ անցկացրեց «Նապոլիի» հետ ու նվազագույն` 1:2 հաշվով պարտություն կրեց։ Խաղի հաշիվը բացեցին տանտերերը։

Խաղի 10-րդ րոպեին Խոսե Մարիա Կալյեխոնը հարվածեց հռոմեացիների դարպասին։ Հինգ րոպե անց Մխիթարյանը գեղեցիկ հեռակա հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Սակայն «Ռոմայի» ֆուտբոլիստները չկարողացան պատասխանել խաղի 82-րդ րոպեին Լորենցո Ինսինյեի հասցրած հարվածին։

Ավելի վաղ իտալական «Ռոման երկարացրել էր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը մինչ այս մրցաշրջանի փաստացի ավարտը, նաև Լոնդոնի «Արսենալի» հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020/21-ի մրցաշրջանում կիսապաշտպանի վարձակալության վերաբերյալ։

Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց

Մխիթարյանը միացավ «Ռոմային» անցյալ տարվա սեպտեմբերին մեկ տարվա պայմանագրով ՝ մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանը հռոմեական ակումբում ունեցել է 13 հանդիպում, խփել վեց գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:

20
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, գոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից
«Հիանալի խաղացող է, նրանից սովորելու բան կա». Ջասթին Կլյուվերտը` Մխիթարյանի մասին
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

Վայոց Ձորում հրդեհ է մոլեգնում. տեսանյութ

160
(Թարմացված է 22:25 05.07.2020)
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Sputnik Արմենիային ասացին, որ տեղյակ են հրդեհի մասին և արդեն զբաղվում են խնդրով։

Այսօր` հուլիսի 5–ին, Sputnik Արմենիայի թղթակիցը Վայոց Ձորի մարզում` Արենի բնակավայրի մոտակայքում, պատահաբար ականատես է դարձել հրդեհի։ Կադրերում երևում է, որ հրդեհը բավականին ակտիվ է, բացի դրանից, ոչ ոք չի փորձում մարել այն։ 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Sputnik Արմենիային ասացին, որ տեղյակ են հրդեհի մասին և արդեն իսկ զբաղվում են խնդրով` հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել։ 

Ասացին` նորություն լինելուն պես ԱԻՆ լրատվական ծառայությունը կհրապարակի այն։

160
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Արենի, Վայոց Ձոր, հրդեհ
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. հրշեջները դեռ չեն մարել կրակը
Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ
Ցայտնոտային իրավիճակ էր` 9 հրդեհ էր գրանցվել. Ցոլակյանը խոսել է սպասվող դժվար օրերի մասին
ФСБ России

55 կիլոգրամ թմրանյութ. Ռուսաստանում ԱԴԾ-ն առաքիչների է ձերբակալել

0
Ռուսաստանի ԱԴԾ-ի հատուկ գործողության արդյունքում սինթետիկ թմրանյութերի մատակարարման մի ամբողջ ցանց է վերացվել։ Ձերբակալություններ են արվել Մոսկվայի ու Յարոսլավլի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) երեք առաքիչի է բռնել,  որոնք 55 կիլոգրամ թմրանյութ էին տանում վաճառքի։ Տեղեկությունն այսօր հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի հատուկ գործողության արդյունքում սինթետիկ թմրանյութերի մատակարարման մի ամբողջ ցանց է վերացվել։ Ձերբակալություններն են եղել Մոսկվայի ու Յարոսլավլի մարզերում։

Նրանց տրանսպորտային միջոցների թաքստոցներում իրականացված խուզարկումների ընթացքում առնվազն 45 կիլոգրամ ամֆետամին ու տասը կիլոգրամ MDMA (էքստազի) է բռնագրավվել՝ 23 հազար հաբի տեսքով։

Թմրանյութերը նախատեսվում էր վաճառել Մոսկվայի, Կալուգայի, Յարոսլավլի, Վորոնեժի, Տուլայի, Վլադիմիրի ու Իվանովոյի մարզերում։

Բացի այդ թմրանյութ էր տարվում նաև Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի ու Ռոստովի մարզեր, նաև Կուբան։

Երեք ձերբակալվածներն էլ ՌԴ քաղաքացիներ են, նրանց մեկուսարան են տարել։

 

 

0
թեգերը:
Ձերբակալում, թմրանյութ, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան