Արդի հայ թատերագրությունը խոսում է լեհերեն

61
(Թարմացված է 18:06 14.10.2019)
Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թատերագետ Անդրեյ Մոսկվինը և թատերագետ, թատերագիր Անուշ Ասլիբեկյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում պատմել են Վարշավայում հրատարակված «Արդի հայ դրամա» ժողովածուի մասին:

Ասլիբեկյանը, ներկայացնելով հայ դրաման, վերլուծում է ժամանակակից հայ թատերգության ներկայացվածությունն արտերկրում:

Ժողովածուում ընդգրկված են հինգ հայ հեղինակների պիեսներ` Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդեսը», Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակները», Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն», Սառա Նալբանդյանի «Վախի գենեզիսը» և Կարինե Խոդիկյանի «Բանտախցումը»:

Ստեղծագործությունները լեհերեն են թարգմանել Յակուբ Ադամովիչը, Օլիվիա Կասպրչիկը և Յուլյա Նեստերենկոն:

Բոլոր հեղինակներն առաջին անգամ են թարգմանվում լեհերեն։

Անթոլոգիան հրատարակել է Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոնը: Կենտրոնի տնօրենը պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է: Կենտրոնը Վարշավայի համալսարանում գործող Արևելյան և կենտրոնական Եվրոպայի միջմշակութային ստորաբաժանման մի մասն է:

Անթոլոգիայի շնորհանդեսը կայացել է Highfest միջազգային թատերական փառատոնի շրջանակում։

61
թեգերը:
լեհերեն, թատերագրություն, Հայաստան
թեմա:
ԱրտԲոքս (111)

sys_stories