Ուշացած ուղևորը «բոլոլա» է արել «Շերեմետևոյում»․ ոչ թե տեսանյութ է, այլ կինո

3447
(Թարմացված է 22:32 12.10.2019)
Համացանցում հայտնվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի տեսանյութը, որում չվերթից ուշացած ուղևորը զայրույթից կոտրում է գրանցման սեղանը։

Տեսախցիկները նկարել են միջադեպը։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը ոտքով քանդում պատնեշները, տեղեկատվական վահանակները։ Իր ցասումի մեջ նա սայթաքում է և ընկնում, սակայն դրանից հետո էլ չի հանդարտվում։

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկն ասել է, որ իր իրերի մեջ ռումբ կա. նա հանձնվել է

Ոտքի կանգնելով՝ նա շարունակում է կոտրել սարքերը։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն արագ վնասազերծում են կռվարարին, ինչպես ֆիլմերում։

«Զվարթնոցում» ուղևորի համար տաքսիստները ծեծել են իրար. տեսանյութ

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդուն ենթարկել են վարչական պատասխանատվության մանր խուլիգանության համար։ Նրա բախտը բերել է․ ինչպես գրում են օգտատերերը, նման արարքի համար նրան կարող էին ազատազրկել ավելի լուրջ հոդվածներով։

Նյու Յորքում վերելքի ժամանակ ուղևորատար Boeing-ից պահեստամաս է ընկել

3447
թեգերը:
բոլոլա, ուղևոր, Շերեմետևո, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Շերեմետևոյում» երկու ինքնաթիռ բախվել են միմյանց. տեսանյութ
Սանկտ Պետերբուրգ-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում
Լոնդոնյան օդանավակայանում հայտնված ուրվական ինքնաթիռը ցնցել է մարդկանց. տեսանյութ

sys_stories