Նարդի ու խենթություններ. ինչ տրամադրությամբ են հայ ֆուտբոլիստները մեկնել Շվեյցարիա

245
(Թարմացված է 19:36 11.10.2019)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք։ Թե ինչպես է անցել թռիչքը և ինչ է կատարվել ինքնաթիռում, առաջարկում ենք դիտել ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութում։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել ազգային հավաքականի տղաների թռիչքի ընթացքից։ Տեսանյութում երևում է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները բավականին բարձր տրամադրությամբ են մեկնում Շվեյցարիա։ Նրանց մի մասը հանգստանում է, մի մասը` երաժշտություն լսում, իսկ հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանն ու հարձակվող Էդգար Բաբայանը նարդի են խաղում, ավելի ուշ նրանց է միանում Ալեքսանդր Կարապետյանը, որն իր «հակառակորդին» «մարսով» պարտության է մատնում։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ ժամանել է Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը:

Վայելեք մեր հավաքականի` ինքնաթիռի սրահում նկարահանված բացառիկ կադրերը:

245
թեգերը:
ֆուտբոլ, ինքնաթիռ, Շվեյցարիա, ՀՖՖ, Հայաստան

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

244
(Թարմացված է 20:50 14.07.2020)
Տեսանյութում լսվում է հայ զինվորների ուրախության ճիչը, երբ խոցում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը։

Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է հերթական ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ հայկական զինված ուժերը վերջին 3 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Եվս երկու զոհ ունենք. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։
ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

244
թեգերը:
Տավուշ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, անօդաչու, Հայաստան, Զինված ուժեր
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Մաշա Մնջոյանը դուրս մնաց «Ավստրալիայի ձայնը» նախագծից

138
(Թարմացված է 18:28 14.07.2020)
Ժամեր անց պարզ կդառնա, թե ովքեր են անցնելու«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի եզրափակիչ փուլ:

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի կիսաեզրափակիչ փուլում փայլեց «Rain On Me» ստեղծագործության կատարմամբ, բայց դուրս մնաց եզրափակիչից: 

Նրա ելույթից հետո ժյուրիի անդամները չթաքցրին իրենց հիացմունքը։

«Եթե մարդ չիմանար, որ սա Լեդի Գագայի ու Արիանա Գրանդեի երգն է, կմտածեր, որ քոնն է, այնքան վստահ էիր երգում, կեցցես»,- ասաց ժյուրիների անդամներից մեկը։

Նախագծի ընթացակարգի համաձայն՝ մարզիչ Բոյ Ջորջը պետք է որոշեր Մաշայի՝ նախագծում մնալու հարցը։ Դիմելով նրան` երգչուհին ասաց․ «Ես զգում եմ, որ աճում եմ որպես արտիստ այս նախագծի և ձեր մեկնաբանությունների ու նկատողությունների շնորհիվ։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար»։

Սակայն, ցավոք, նրա մարզիչը՝ Բոյ Ջորջը, նախապատվությունը տվեց երգչուհու մրցակցին` Սիալա Ռոբսոնին:

Մնջոյանը լքեց նախագիծը։ 

Նշենք, որ նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիին ու հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։

«Մենամարտի» փուլում հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ երգչուհի Էլլա Մոներիի հետ։

Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։ Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին նրանց։

Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Մաշան հաղթեց «Հայաստանի ձայնը» հեռուստատեսային նախագծում։ Իսկ դրանից մեկ տարի առաջ Մոսկվայում «Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ էր հասել։

Այժմ Մաշան սովորում է Ավստրալիայում։ Նա առաջին անգամ այդ երկիր է այցելել 2014 թ․-ին հայ երգիչների խմբի հետ։

Երգչուհին ծնվել է 1995 թ-ին Գյումրիում։ 2017-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մաշան բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է։

Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել

138
թեգերը:
երգչուհի, Մաշա Մնջոյան
Ըստ թեմայի
Ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը
Հայուհի Անիվարը գտել է իրեն․ երգչուհին հայտնել է՝ ինչով է փոխարինել կարիերան
Միքայել Իսրայելյանը RTVI–ում նոր պաշտոն է առաջարկել սկանդալային ռուս երգչին
Տարոն Հովհաննիսյան

«Վերելակային պայմանավորվածությունները» չէին կարող երկարաժամկետ արդյունք ապահովել. փորձագետ

0
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններին և լարվածության առաջացման դրդապատճառներին: 
Հովհաննիսյան. «2018թ.-ի պայմանավորվածությունները չէին կարող երկարաժամկետ արդյունք ունենալ»

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմից ի վեր ադրբեջանցիները վերջին դիվերսիան իրականացրին 2017թ-ի փետրվարին՝ կրկին Տավուշի ուղղությամբ, որի ընթացքում, ի տարբերություն հայկական կողմի, կրեցին բավականին լուրջ կորուստներ: Դրանից հետո նմանատիպ գործողություն չէր իրականացվել, հետևաբար վերջին օրերի սադրանքն իր մասշտաբով գերազանցում է նախորդ դիվերսիային:

«Այստեղ հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 12-ին դիմելով առաջին սադրիչ գործողությանը՝ կրեց բավականին լուրջ կորուստներ, ուստի ուներ իրավիճակից բխող երկու ճանապարհ, կամ  պետք է հայցեր հայկական կողմից թույլտվությունը, որպեսզի միջդիրքային գոտուց դուրս բերեր դիակներն ու վնասված մեքենան, կամ պետք է դիմեր նոր սանդրանքի, ինչին և գնացին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել էր, որ 2008թ-ից հետո ավելի քան 10 միլիարդ դոլարի զենք-զինամթերք է գնել տարբեր երկրներից, և իրենց ռազմական բյուջեն միջինը տատանվում է 1,5-2 միլիարդ դոլարի շրջանակում, մինչդեռ ՀՀ ռազմական բյուջեն վերջին երկու տարիների ցուցանիշներով 500 միլիոն դոլար է կազմում: 

«Իրենք քարոզչություն են իրականացնում սեփական ժողովրդի շրջանում, թե ամենաուժեղ բանակն ունեն տարածաշրջանում, բայց այդքանից հետո դիմում են գործողությունների՝ կրելով լուրջ կորուստներ, ինչը կարող է իրենց հասարակության մեջ առաջացնել իշխանության դեմ ուղղված բավականին լուրջ բունտի հասունացման նախադրյալներ: Ադրբեջանը շարունակաբար փորձում է հետ բերել կորցրածը, սակայն արդյունքում ունենում է ավելի մեծ կորուստներ»,- նշեց փորձագետը:

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև վերելակային հայտնի հանդիպմանն ու հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններին՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ 2018թ-ի և այսօրվա միջև կան էական տարբերություններ, որովհետև վերելակային հանդիպումից հետո տեղի են ունեցել բավականին իրադարձություններ, ճիշտ է սահմանին նման լարվածություն չի եղել, բայց հայտարարությունների մակարդակով Ադրբեջանը վերջին շրջանում շատ ագրեսիվ պահվածք է դրսևորել՝ նույնիսկ խախտելով բանակցությունների հիմքում ներդրված երեք սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտից:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2018թ-ի սեպտեմբերյան պայմանավորվածությունները չէին կարող երկարաժամկետ արդյունք ունենալ, քանզի խնդիրն այն է, որ պայմանավորվածությունները կախված են կողմերից, թե որքանով կհարգեն ու կհետևեն դրանց, մինչդեռ Ադրբեջանում վերջին երկու տարիներին տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ, որոնց արդյունքում իրենք արդեն խախտում են պայմանավորվածությունները, ինչը հայկական կողմի համար չպետք է զարմանալի լինի: Ըստ նրա՝ վերջին սադրանքը ցույց տվեց, որ լավագույն տարբերակը հետաքննության մեխանիզմների տեղադրումն է: 

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։

0
թեգերը:
բանակցային գործընթաց, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Տարոն Հովհաննիսյան, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ
Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար