«Ալիևի ասածը լսելիս «Կովկասի գերուհին» հիշեցի». Փաշինյանի պատասխանը Ալիևին. տեսանյութ

3292
(Թարմացված է 16:23 11.10.2019)
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ է ծավալվել Գարեգին Նժդեհի թեմայով։ Աշխաբադում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևը Հայաստանի հերոսին անվանել է նացիստների աջակից, որին հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Նա հիշեցրել է, որ Նժդեհը պայքարել է թուրքական շրջափակման դեմ։

«Անկեղծ ասած, երբ լսեցի Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին գնահատականները, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է. «Եկեղեցին էլ եմ ես քանդե՞լ»: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` պատմական ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

Հեյդար Ալիևը ճանաչել է ԼՂՀ–ն ու դա հաստատել իր ստորագրությամբ. Շավարշ Քոչարյան

Հիշեցնենք` Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Սարգսյան․ «Ալիևի հայտարարությունից հետո մենք պետք է դիվանագիտական նոտայով դիմենք ՄԱԿ-ին»

3292
թեգերը:
տեսանյութ, Գարեգին Նժդեհ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Չեմ կարծում, որ Ալիևն այդքան գումար կծախսի զուտ մկաններ ցույց տալու համար». Էլիբեգովա
«Ինչ անեմ` և՛ Փաշինյանն է ընկերս, և՛ Ալիևը». Լուկաշենկոն Երևանում անկեղծացել է
Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին

sys_stories