Ոչ միայն լավաշ. Հայաստանը ոգեշնչել է Քիմին, որ նոր բիզնես ծրագրեր կյանքի կոչի. տեսանյութ

154
(Թարմացված է 00:48 09.10.2019)
Սա Քիմ Քարդաշյանի երկրորդ այցն է պատմական հայրենիք: Այս անգամ նա եկել է մասնակցելու ՏՏ ոլորտում ամենամեծ իրադարձությանը` WCIT2019 համաշխարհային ֆորումին: Sputnik Արմենիան փոքրիկ տեսանյութ է պատրաստել հեռուստաաստղի երևանյան այցի մասին:

Ժամանումից անմիջապես հետո Քիմն այցելեց համայն հայության հոգևոր կենտրոն՝ Էջմիածին, որտեղ մկրտեց իր երեք երեխաներին` նրանց տալով հայկական անուններ:

Բայց ռեալիթի շոուի աստղին Հայաստան են բերել ոչ միայն հոգևոր արժեքները. մեր երկրում նա նախատեսում է հիմնել շտկող ներքնազգեստի արտադրություն: Ըստ պլանավորածի` այսօր երեկոյան նա մի շարք աշխատանքային հանդիպումներ պետք է ունենար հայ գործարարների հետ: WCIT 2019-ի զեկույցից հետո Քիմը լրագրողներին ասաց, որ մտադիր է նաև «հայկական» ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել:

«Ինձ շատ ոգեշնչեց այն, ինչ տեսա Հայաստանում, կվերադառնամ նոր գաղափարներով: Չորս գաղափար կա, որոնք ինձ ոգեշնչեցին», - խոստովանեց Քարդաշյանը:

«Սովորական բիզնես չէ, դա երազանք է». Քարդաշյանը պատմեց Հայաստանի հետ կապված պլանների մասին

Երկրպագուները, ինչպես միշտ, հեռուստաաստղին հանգիստ չեն տալիս, օրուգիշեր հերթապահում են հյուրանոցի դռների մոտ: Լրատվամիջոցներն էլ նրանցից հետ չեն մնում ՝ ուշադիր հետևելով նրա յուրաքանչյուր քայլին:

Այնուամենայնիվ, դա չի խանգարում Քիմին շրջել Երևանում և վայելել հայկական լավաշն ու պանիրը:

«Լայքերի քանակն ինձ չի հետաքրքրում. թվերը բիզնեսի համար են». Քիմ Քարդաշյան

Քարդաշյանը հայտարարել է նաև, որ  Երևանի փողոցներում նկարահանելու է իր շոուն և երկրպագուներին հրավիրել` մասնակցելու նկարահանումներին։

154
թեգերը:
Հյուրանոց, Երևան, Էջմիածին, բիզնես, տեսանյութ, լավաշ, Քիմ Քարդաշյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է Քիմ Քարդաշյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվությանը
«Նա լավագույնն էր աշխարհում». Քիմը հուզիչ պատմություններ է պատմել հոր և երեխաների մասին
«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին
«Նորթը շատ լավն է». Սիրուշոն հետաքրքիր բացահայտում է արել Քիմ Քարդաշյանի դստեր մասին

sys_stories