Քարդաշյանը երեխաների հետ կարմիր վարդեր դրեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ. տեսանյութ

373
(Թարմացված է 18:57 08.10.2019)
Հայտնի ընտանիքին Ծիծեռնակաբերդում ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` կարմիր վարդեր դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։

Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван
© Sputnik / Asatur Yesayants.
Քիմ Քարդաշյանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Քարդաշյանը Ցեղասպանության հուշահամալիր էր այցելել քրոջ` Քորթնի Քարդաշյանի և նրա երեխաների` 10-ամյա Մեյսոնի ու 7–ամյա Պենելոպայի հետ։

«Նա լավագույնն էր աշխարհում». Քիմը հուզիչ պատմություններ է պատմել հոր և երեխաների մասին

Քիմի չորս երեխաները և Քորթնիի կրտսեր որդին մնացել էին հյուրանոցում։ Քիմը սև հագուստով էր, Քորթնի Քարդաշյանի հագուստը նույնպես մուգ երանգների մեջ էր։

Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван
© Sputnik / Asatur Yesayants.
Քիմ Քարդաշյանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը

Հայտնի ընտանիքին Ծիծեռնակաբերդում ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ Նա պատմել է նրանց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, հավերժական կրակի խորհրդանիշի մասին ու խոստացել ավելի մանրամասն պատմել թանգարան–ինստիտուտի մասին։

Հիշեցնենք, որ համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։  Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

«Սովորական բիզնես չէ, դա երազանք է». Քարդաշյանը պատմեց Հայաստանի հետ կապված պլանների մասին

Այսօր Երևանում իր ելույթում Քարդաշյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել է Սպիտակ տանը` նախագահի խորհրդականի մոտ, մոտ ապագայում Ցեղասպանության ճանաչման հարցը մտադիր է քննարկել նաև նախագահի հետ։

373
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, Հայաստան, Ծիծեռնակաբերդ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (169)
Ըստ թեմայի
«Իսկ ո՞ւր է Քարդաշյանը». Ալեքսիս Օհանյանն ընթրել է հայ գործարար կանանց հետ
«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին
Ինչպես է Քիմ Քարդաշյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվությանը
«Լայքերի քանակն ինձ չի հետաքրքրում. թվերը բիզնեսի համար են». Քիմ Քարդաշյան

sys_stories