Ինչպես են Քիմ Քարդաշյանին դիմավորում երկրպագուները Երևանում. տեսանյութ

400
(Թարմացված է 23:26 07.10.2019)
Մարդիկ տևական ժամանակ կանգնել էին Երևանի գլխավոր փողոցներից մեկում և սպասում էին, որ հեռուստաաստղը դուրս գա հյուրանոցից։

Այսօր Երևանի Աբովյան փողոցի մի հատվածում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել. Երկրպագուներն ու լրագրողները սպասում էին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Վերջապես նա հյուրանոցից դուրս եկավ քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ։ Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են մարդիկ դիմավորում Քարդաշյան քույրերին։

Կանայք ողջունեցին հավաքվածներին, լուսանկարվեցին, նստեցին մեքենան ու հեռացան։

Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ

Հիշեցնենք, որ Քիմը Հայաստան է ժամանել երեկ գիշեր։ Նրա երևանյան այցելության գլխավոր նպատակը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ WCIT 2019-ին մասնակցելն է: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով:

«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը

Բայց սա ամենը չէ: Սպասվում է, որ հաջողակ գործարար Քիմն անձամբ ուսումնասիրելու է հայաստանյան ներքնազգեստի շուկան: Քիմ Քարդաշյան-Ուեսթը մտադիր է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնել: Այս մասին նա անձամբ տեղեկացրել էր Twitter-ի իր էջում:

Այնպես որ, այցի շրջանակում Քարդաշյանն իր թիմի հետ ծրագրում է այցելել հայկական մի քանի արտադրամասեր:

Քարդաշյանն արդեն հասցրել է լինել Էջմիածնում։

400
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (169)
Ըստ թեմայի
«Մերն ես». Քիմ Քարդաշյանը խմբագրել է լուսանկարը` գովազդելով հայկական հավելվածը
Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանում աշխատատեղեր բացել. նա ներկայացրել է ծրագրերը
Բիզնես Թուրքիայում. ինչի համար է հայ համայնքը զայրացել Քիմ Քարդաշյանի վրա

sys_stories