Սարգիս Ադամյանը երկու գնդակ ուղարկեց «Բավարիայի» դարպաս. տեսանյութ

990
(Թարմացված է 00:21 06.10.2019)
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փայլեց «Բավարիայի» հետ խաղում և երկու գոլի հեղինակ դարձավ։

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն աչքի ընկավ միանգամից երկու գոլով։

Խաղի 53-րդ րոպեին նա«Հոֆենհայմի» խաղացողը 1։2 դարձրեց հաշիվը, իսկ 25 րոպե անց` 78-րդ րոպեին, խփեց երկրորդ գոլը։

Նշենք, որ սրանք Բունդեսլիգայում Սարգիս Ադամյանի առաջին գոլերն են։

Խաղը դեռ չի ավարտվել։ Այս պահին «Հոֆենհայմը» հաղթում է 2-0 հաշվով:

Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակ է ստացել

Այս տարվա մայիսին հայտնի դարձավմ որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է երեք տարվա համար:

Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին

990
թեգերը:
Սարգիս Ադամյան, գոլ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. ՀՖՖ
Վանեցյանը զայրացել է. Ֆուտբոլի ֆեդերացիայում փորձում են ազատվել նրանից. «Փաստ»
Արցախի դրոշով ակցիայի կազմակերպիչները «պլան Բ» ունեին. ի՞նչ կլիներ, եթե դրոշն ընկներ

sys_stories