«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր

73
(Թարմացված է 22:30 04.10.2019)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ` «Բարգավաճ Հայաստանը» մասնակցեր քվեարկությանը։

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ քվեարկության արդյունքներն կանխատեսելի էին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Քվերակության արդյունքները սպասելի էին, քանի որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» նախապես հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցի։ Որոշ պատգամավորներ գործուղուման են, մնացածն, ըստ էության, բացի մեկից, կողմ են քվեարկել»,- ասաց Ենգիբարյանը։

Ինչ վերաբերում է այն պատգամավորին, որը դեմ է քվեարկել նախագծին, ապա ըստ Ենգիբարյանի՝ ազնիվ կլիներ, որ իրենց գործընկերն այդ մասին բարձրաձայներ։

«Թեև «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, այդուհանդերձ, մասնակցելն ու դեմ քվեարկելը ավելի ճիշտ կլիներ»,- նշեց Ենգիբարյանը։

Պատճառը փաստերն են. ԱԺ–ն քննարկում է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Նրա խոսքով` իրենց իրավաբանների և խմբակցության պատգամավորների ելույթներում հստակ հիմնավորվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի ամբողջական, իրավական և օրինական լինելը։

Հիշեցնենք` Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը։ Փաստաթղթին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր համարվեց։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու փաստաթղթին։

Այսպիսով, Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցն այժմ պետք է որոշեն Սահմանադրական դատարանի դատավորները։

 

73
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, ԱԺ, Պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հրայր Թովմասյան, Վիկտոր Ենգիբարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քոչարյանը ներողություն չի խնդրի, բայց պատրաստ է հանդիպել Արփինե Հովհաննիսյանի հայրիկին
«Թովմասյանն ինձ հետաքրքրել է այնքան, ինչքան թռչնագրիպը` Խորենացուն». Պետրոսյան
«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան
Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս

sys_stories