«Ֆուտբոլային տնտեսության խնդիրները հիմնականում վատ մենեջմենտի հետևանք են». Քալաշյան

108
(Թարմացված է 09:38 04.10.2019)
Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին, ակումբներին այսօր հուզող հարցերին ու ֆուտբոլային տնտեսության կառավարման առանձնահատկություններին:

Հայաստանի տարիքային առաջնություններում պետք է սկաուտներ ներգրավել, որպեսզի հասկանալի դառնա ընդհանուր պատկերը: Sputnik Արմենային այս մասին ասաց Խորեն Քալաշյանը։

Նրա խոսքով` նոր շուկաներ են բացվում դեպի Ռուսաստան, այլ երկրներ, իսկ հայ ֆուտբոլիստները կարող են լավ մրցակցություն առաջացնել:

Ֆուտբոլային գործակալի համոզմամբ՝ մոտ ապագայում դրական շարժ կլինի, և հայ ֆուտբոլիստների պահանջարկի հարցում բնականաբար աշխուժացում կնկատվի:

Եգանյան. «Ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու պատմական հնարավորություն ունենք»

«Մեր ֆուտբոլային տնտեսությունում խնդիրները շատ են, և խնդիրները հիմնականում վատ մենեջմենտի հետևանք են: Ֆուտբոլը վաղուց արդեն դարձել է մեծ ինդուստրիա, որտեղ միայն հայրենասիրությամբ հարց չի լուծվում»,- ասում է Քալաշյանը:

Նա կոչ է անում բոլոր ակումբների ղեկավարներին ու ՀՖՖ ներկայացուցիչներին համախմբվել և խնդրահարույց հարցերը քննարկել կլոր սեղանի շուրջ՝ փորձելով գտնել լուծումներ:

Մինչև տարեվերջ մարզերում կբացվեն 50–ից ավելի արհեստական ծածկով ֆուտբոլի դաշտեր. Փաշինյան

108
թեգերը:
Խորեն Քալաշյան, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը, գրկին` փոքրիկ տղա. լուսանկարը ոգևորել է ֆուտբոլիստի երկրպագուներին
Ֆուտբոլային հոգեբանության վարպետը. բարդույթ, որը բուժել է մարզիչ Պորտերֆիլդը
Ի՞նչ երազանք ունի Յուրա Մովսիսյանը. բլից հարցազրույց հայտնի ֆուտբոլիստի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքերը

sys_stories