Ծիծաղելի դիպված. Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը. տեսանյութ

4073
Լրագրողների օբյեկտիվներում հայտնվել է շատ ծիծաղելի մի դրվագ, որը տեղի է ունեցել այսօր «Թումո» կենտրոնում. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աթոռը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին։

ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդներն այսօր Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո ուղևորվել են ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն, որտեղ մասնակցել են «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովին։ Հենց այստեղ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը «զավթել» է Փաշինյանի աթոռը։

Ոչ մի խափանում չի եղել. Պուտինը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին

Տիգրան Սարգսյանը, որը նախկինում Հայաստանի վարչապետն էր, այնքան տարված էր Պուտինի հետ զրույցով, որ միայն զգուշացումից հետո է վեր կացել Փաշինյանի տեղից։ ՀՀ վարչապետը ծիծաղելով զբաղեցրել է իր տեղը։

Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները

 

4073
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Տիգրան Սարգսյան
թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)

sys_stories