«Ընդդիմությունը զարգացման, կայունացման պրոցեսում է գտնվում». Նորայր Դունամալյան

181
(Թարմացված է 00:06 01.10.2019)
Ընդդիմությունը զարգանում է մի քանի թևով, բայց նույն ընդդիմադիր դաշտում ոչ մի կուսակցություն, բացի «Ադեկվադից», չի ձևավորվել։

Ընթացիկ ներքաղաքական գործընթացները կարելի է բնութագրել որպես անկայուն: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Դունամալյանը`նշելով, որ դա ավելի շուտ բնական է, քան արտառոց: 

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին` Նորայր Դունամալյանը նկատում է, որ ընդդիմությունն այժմ զարգացման , կայունացման պրոցեսում է գտնվում:

«Կա, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմություն: Բայց չեմ կարող ասել, որ դա համակարգային ընդդիմություն է, որովհետև այդ համակարգային կապերը դեռ չեն ստեղծվել: 

Կան նաև ընդդիմադիր ուժեր, որոնք խորհրդարանից դուրս են, որոնք ավելի ակտիվ են, ավելի շատ ռեսուրս և որոշ ծրագիր ունեն: Չեմ կարող ասել, որ այդ ընդդիմությունն ընդհանուր պատկեր ունի»,–ասաց նա:

Քաղաքագետը նկարագրում է մի քանի խումբ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվող ընդդիմադիրներ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընդդիմություն, ավելի երիտասարդ խումբ, որը համախմբվում է Միքայել Մինասյանի շուրջ: 

«Բայց որպես ինստիտուցիոնալ տարր,  այդ ընդդիմությունը դեռ չի զարգացել, որովհետև նույն ընդդիմադիր դաշտում ոչ մի կուսակցություն, բացի «Ադեկվադից», չի ձևավորվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա Նորայր Դունամալյանն իշխանության համար որպես թիվ մեկ խնդիր ընդգծում է քաղաքական գործընթացի կայունացումը, ինչպես նաև քաղաքական թիմ ստեղծելու խնդիրը:

Դատական համակարգի հետ կապված խնդիրների, ներքաղաքական այլ զարգացումների և արտաքին-քաղաքական հարցադրումների վերաբերյալ քաղաքագետ Նորայր Դունամալյանի մյուս դիտարկումների ու գնահատականների մանրամասները՝ տեսանյութում: 

181
թեգերը:
Նորայր Դունամալյան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան, Իշխանություն, ընդդիմություն
Ըստ թեմայի
Հայաստանում ե՞րբ կառաջանա այլընտրանքի պահանջարկ. ընդդիմության հաջողության բանաձևը
«Թարմ դեմքեր» և լայն զանգվածներին ոտքի հանող հարցեր. ի՞նչը կմիավորի այսօրվա ընդդիմությանը
Քոչարյան. «Քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան չեմ բացառում»
«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում». Նիկոլ Փաշինյանի խոսնակ
Գեղամյան․ «Թուրքիայի սոցիալ-տնտեսական լճացումը հնարավորություն է ընդդիմության համար»

Ղարաբաղ է թռել ռազմական բժիշկներ տեղափոխող երկու Իլ-76 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ

55
(Թարմացված է 15:20 25.11.2020)
Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժեր և միջոցներ։  Ջոկատի կազմում են բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմ։

Արևելյան ռազմական օկրուգի բուժաշխատողներով երկու Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ–ում։

Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում

«Իլ-76 առաջին երկու ինքնաթիռները, որոնք Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղափոխում  են իրականացնում Լեռնային Ղարաբաղի առաջադրանքի կատարման շրջաններ, թռել են Խաբարովսկ-Նովի օդանավակայանից», – նշել են ռազմական գերատեսչությունում։

Լեռնային Ղարաբաղ ընդհանուր առմամբ կտեղափոխվի 122 զինծառայող, 54 ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի 54 միավոր, 66 տոննա նյութական միջոցներ, նշել են ՊՆ–ում։

Ռազմական բժիշկներն ուղարկվել են ռուս խաղաղապահների և տեղի բնակչության  բժշկական ապահովումն իրականացնելու համար։ «Ջոկատի կազմում են բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմ, որոնք մշտապես պատրաստ են լինելու բարձրակարգ և մասնագիտական առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար», – պարզաբանել են գերատեսչությունից։

Ռուս խաղաղապահներն ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

Ավելի վաղ ստորաբաժանումը մշտական տեղակայման վայրից քայլերթ էր իրականացրել դեպի Խաբարովսկ-Նովի օդանավակայան։

55
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս 18 ինքնաթիռ է ժամանել Հայաստան. տեսանյութ
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

ԱԴԾ–ն ահաբեկչություններ է կանխել Ռուսաստանում. հատուկ գործողությունների տեսանյութը

106
(Թարմացված է 13:14 25.11.2020)
Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է խոցող տարրերով լցված ինքնաշեն պայթուցիկ սարք։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի մարզում ահաբեկչություններ են կանխել, որոնք նախապատրաստում էին «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական խմբավորման անդամները։

Ինչպես հայտնում է ծառայության հանրային կապերի կենտրոնը, արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերել և առգրավել են խոցող տարրերով լցված ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ առարկաներ և փաստաթղթեր։

Նշվում է, որ ուժային կառույցի աշխատակիցներին Վլադիմիրի մարզում հաջողվել է ձերբակալել խմբավորման մեկ անդամի, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։ Մյուս կասկածյալների գտնվելու վայրը չի նշվում։

ԱԴԾ–ն նաև տեղեկություն ունի, որ խմբավորման անդամները պոտենցիալ զինյալների են հավաքագրել և գումար հավաքել ահաբեկիչների կարիքների համար։

Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան ու խրախուսում ահաբեկչությունը Եվրոպայում

Նշենք, որ միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում սա Ռուսաստանում ահաբեկչությունների կանխման առնվազն չորրորդ դեպքն է։ Այս աշնանը ուժայինները ահաբեկչական հարձակումներ էին կանխել Մոսկվայում, Վոլգոգրադում և Ստավրոպոլում։

Հայաստանը շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ. ԱԳՆ

106
թեգերը:
Ահաբեկչություն, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել
Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ահաբեկչական խմբավորումներ են վնասազերծվել
Հայաստանից Արցախ վերադարձած փախստականները

Մեկ օրում ավելի քան երկու հազար մարդ է Ղարաբաղ վերադարձել․ ՌԴ ՊՆ

0
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոսել է փախստականների վերադարձի ու հրադադարի պահպանման մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր հայտնել է, որ մեկ օրում ավելի քան երկու հազար մարդ Ղարաբաղ է վերադարձել։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ խաղաղապահներին աջակցությամբ ավելի քան 15 հազար մարդ է բնակության վայր վերադարձել։

«Փախստականները Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ ավելի քան 15 հազար մարդ է վերադարձել», - ասել է նա։

Կոնաշենկովը խոսել է նաև հրադադարի ռեժիմի պահպանման մասին։

«Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում 23 դիտակետում ու վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը պատասխանատվության հյուսիսային ու հարավային գոտիներում։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ասել է նա։

0