«Արհեստական տաղանդ» աշխարհում առաջինը Հայաստանում կստեղծվի. Սմբատյան

1376
(Թարմացված է 16:26 27.09.2019)
Հոկտեմբերի 6–ին աշխարհի 15 երկրի երաժիշտներից կազմված միջազգային նվագախումբը աշխարհում առաջին անգամ Հանրապետության հրապարակում կկատարի ստեղծագործություն, որը կհորինի արհեստական բանականությունը՝ իրական ժամանակի ռեժիմում։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է այս եզակի երաժշտական և տեխնոլոգիական հայեցակարգի մասին:

Դիրիժորը շեշտում է, որ արհեստական բանականության ոլորտում գիտական ձեռքբերումները և առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ոչ թե արվեստի թշնամիներն են, այլ հզոր գործիքակազմ` արվեստի համար։

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Ըստ Սմբատյանի` օրեր անց Հանրապետության հրապարակում բոլորս ականատես կլինենք, թե ինչպես է աշխարհում առաջին անգամ հենց Հայաստանում ծնվում այսպես կոչված «արհեստական տաղանդ» ֆենոմենը։

«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանի համերգի հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաներին

1376
թեգերը:
Երևան, Համերգ, Հայաստան, Սերգեյ Սմբատյան

sys_stories