Արցախում բռնել են իր որդուն սպանելու համար հետախուզվող Ուկրաինայի քաղաքացուն. տեսանյութ

224
(Թարմացված է 20:51 24.09.2019)
Ոստիկանության ՔՀԳ վարչության և ԱՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ աշխատանքն արդյունք է տվել:

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել սեփական որդուն սպանելու համար Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Սեպտեմբերի 16-ին 65-ամյա տղամարդը Ուկրաինայի Միրոնովկա գյուղում սպանել էր 42-ամյա որդուն, այնուհետև օդանավով տեղափոխվել էր Հայաստան ու թաքնվել։

Գնդապետ է կալանավորվել. նա ՌԴ կողմից հետախուզվողին թաքցնելու համար 68 մլն դրամ է ուզել

65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։

224
թեգերը:
Ձերբակալում, տղամարդ, հայր, Ուկրաինա, հետախուզվող, Սպանություն, Ոստիկանություն, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը դասալքության համար հետախուզվող 47-ամյա տղամարդու է կալանավորել
Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցներից ևս 7-ին մեղադրանք է առաջադրվել. մեկը հետախուզվում է
ՀՀ իրավապահները Բագրատաշենում Ռուսաստանի կողմից 7 տարվա հետախուզվողի են հայտնաբերել
Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում
«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողը հետախուզվում է

sys_stories