«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի որոշումն անհիմն է, կամայական». Արմեն Ավետիսյան

610
(Թարմացված է 23:08 20.09.2019)
ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է ԵՊՀ մի խումբ աշխատակիցների իրավունքների խախտման խնդրին, քանի որ հակառակ ՀՀ օրենքների և դատարանի նախադեպային վճիռների՝ նրանց հետ կնքվել են ժամկետային պայմանագրեր:

«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, չկարողանալով հաշտվել մտքի հետ, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաքելությունը աշխատողների շահերի պաշտպանությունն է, և ոչ թե ԵՊՀ կառավարման մարմինների և իր վիճահարույց որոշումներին հավանություն տալը գրավոր տեղեկացրել է, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ից միակողմանի խզել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը»,- ասաց Ավետիսյանը:

Այդ որոշումն, ըստ Ավետիսյանի, անհիմն է ու կամայական:

«ԵՊՀ արհմիության նախագահը հիշեցնում է, որ դեռևս 2015 թվականից գործող Կոլեկտիվ պայմանագիրը հավանության էր արժանացել բոլոր ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեկտիվների ժողովներում, որից հետո այն երկարաձգվել էր մինչև 2021 թվականի մայիսի 20-ը:

«Կոլեկտիվ պայմանագրի կողմ են հանդիսանում ԵՊՀ բոլոր աշխատողները և այն ապահովում է հավելյալ սոցիալական և իրավական երաշխիքներ»,- նշեց նա:

ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր հերթին դատի է տվել համալսարանի ղեկավարությանը:

«Մութ անկյուն» հաղորդման շրջանակում Էմին-Տերյանը նշեց, որ նման գործելաոճով բարձր և միջին օղակների ղեկավարները իրենց աշխատակիցներին սպառնացել են, որ ոչ լոյալ պայմաններում չեն վերակնքի աշխատանքային պայմանագրերը և որպես ուժի ցուցադրություն՝ կամայականորեն մարդկանց զրկել են աշխատանքից:

Ղևոնդյան. «Ուժայինների պաշտոնանկությունը իշխանության համար մտածելու օրակարգ է սահմանում»

Տեղեկացնենք, որ դատարանն արդեն վարույթ է ընդունել ԵՊՀ մամլո խոսնակի հայցադիմումը:

610
թեգերը:
ազատման դիմում, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Օրենք, Պայմանագիր, Հայաստան
թեմա:
Մութ անկյուն (89)
Ըստ թեմայի
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից հայ պատանիները 3 մեդալով են վերադարձել
ԵՊՀ–ն նոր պրոռեկտոր ունի
«Նոու–հաու» ԵՊՀ–ում. պատասխանողն ու հայցվորը ռեկտորի պաշտոնակատարն է. «Հրապարակ»
Հայ դպրոցականները 2 արծաթ և 3 բրոնզ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

sys_stories