Ինչպես են երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում հայ ըմբիշներին. տեսանյութ

607
(Թարմացված է 02:43 19.09.2019)
Րոպեներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ըմբշամարտի առաջնության մարզիկների ինքնաթիռը։ Sputnik Արմենիան ներկայացնում է եզակի կադրեր օդանավակայանից, թե ինչպես են հայ ըմբիշներին դիմավորել նրանց երկրպագուները, հարազատներն ու մարզասերները։

Եթե ինձ մնար, թեկուզ վնասվածքով, կմասնակցեի եզրափակիչին, բայց մարզիչները բժիշկների հետ որոշեցին, որ պետք չի, որովհետև վնասվածքս կարող էր ավելի խորանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։


«Եթե ինձ մնար կմասնակցեի, թեկուզ այդ վիճակում, բայցմարզիչները բժիշկների հետ որոշեցին, որ պետք չի, որովհետև եթե մասնակցեի, ավելի խորանար, հետագայում ավելի վատ կլիներ։ Մինչև վերջին րոպեն ուզում էի գոտեմարտել, բայց բժիշկները ներարկում արեցին, ցավն ընդհանրհապես չթուլացավ ու մարզիչների հետ որոշեցին, որ ավելի ճիշտ կլինի չմասնակցել»,- նշեց ըմբիշը։

Ալեքսանյանը խոստովանեց՝ փոքր-ինչ հիասթափված է, քանի որ բոլոր այն հաղթանակների ժամանակ, որ տոնել է մինչ այս, այսքան պատրաստված չի եղել, սակայն վնասվածքը բոլոր սպասելիքներն ի չիք դարձրեց։

Կոտրվածքի պատճառով Ալեքսանյանն ամբողջ գիշեր չի քնել. Բաղդադյան

«Մի քիչ հիասթափված եմ, որովհետև շատ լավ մարզավիճակում էի, այն մրցումներում, որ հաղթել եմ այսպիսի մարզավիճակում չեմ եղել, երևի բոլորն են տեսել, որ մինչև եզրափակիչ իմ հիմնական հակառակորդներին եմ հաղթել, բայց կողքս վնասեցի, որից հետո ևս երկու գոտեմարտի եմ մասնակցել, կիասաեզրափակիչում վնասվածքս կրկնվեց և երկրորդ օրը էլ չկարողացա մասնակցել եզրափակիչին»,- ասաց Ալեքսանյանը։

Մարզիկը նաև նշեց, որ նպատակից հետ չի կանգնել, ամեն ինչ կանի, որպեսզի օլիմպիական վարկանիշ ձեռք բերի, իսկ մինչ այդ, նախ առողջական վիճակը պետք է մարտական պատրաստության բերի։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել Ղազախստանում ընթացող առաջնության 1/8–րդ եզրափակիչում, երբ գոտեմարտում էր թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ (գոտեմարտն ավարտեց 4։2 հաշվով)։ Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ անցկացրեց Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ։ Նա, անգամ վնասվածք ստանալուց հետո, երեկ ասել էր, որ պատրաստ է շարունակել ու մասնակցել մրցմանը։ 

Կարապետ Չալյանը պարտվեց, բայց օլիմպիական ուղեգիր ապահովեց

Նշենք, որ աշխարհի առաջնությունը Ղազախստանում մեկնարկել էր սեպտեմբերի 14-ին։ Հայաստանն այս առաջնությանը ներկայացրեցին Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

607
թեգերը:
Ղազախստան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, Կարապետ Չալյան, Արթուր Ալեքսանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Միայն մրցակցության պայմաններում ազատ ոճի ըմբիշները կբարելավեն արդյունքները. Կուրղինյան
Հայ ըմբիշների հաղթական մեկնարկը տխուր շարունակություն ունեցավ Եվրոպայի առաջնությունում
Աշխարհի առաջնություն. Սլավիկ Գալստյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող ըմբիշին. տեսանյութ
Ռուսական ըմբշամարտի խառը ոճի ըմբիշ Արման Ծառուկյանը տոնել է UFC-ում իր առաջին հաղթանակը

Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

150
(Թարմացված է 19:49 14.08.2020)
Արդեն 6 օր է` Բելառուսում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին օգոստոսի 9-ի երեկոյան։ Բողոքողները չեն ցանկանում հեռանալ։

Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարները  քայլում են Անկախության պողոտայով։ Baza Տելեգրամ ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդկանց մեծ հոսքի դեմ ընդամենը մեկ ոստիկան է կանգնած։

Բողոքի ակցիային իրենց գործադուլով միացել են նաև Մինսկի տրակտորային գործարանի (ՄՏՏ) աշխատակիցները։

Մինսկի կենտրոնում` կառավարության շենքի մոտ, ցուցարարները գրկախառնվում ու սեղմում են ուժայինների ձեռքերը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ՕՄՕՆ-ը իջեցնում վահանները` ի նշան ցուցարարների հետ համերաշխության, իսկ ցույցի մասնակից աղջիկները շտապում են փաթաթվել նրանց։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել:

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով ՝ ձերբակալվել է մոտ 7 հազար ցուցարար։ Ինչպես հաղորդում է հանրապետության ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների 103 աշխատակիցներ: ՆԳՆ տվյալներով ՝ ցուցարարներից մեկը զոհվել է ՝ փորձելով ինքնաշեն պայթուցիկ սարք նետել ոստիկանական բաժանմունք։

150
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Ընտրություններ, Նախագահ, Բողոքի ակցիա, ոստիկան, Բելառուս, Մինսկ
Ըստ թեմայի
Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ

Օղի թորողները. առանց թույլտվության խմիչք են արտադրել ու սպառել

47
(Թարմացված է 18:32 14.08.2020)
Կոտայքի և Արարատի մարզերում առանց 15 մլն արժողությամբ պետտուրքը վճարելու օղի են թորել և վաճառել։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր։

«Անհատ ձեռնարկատերը ՀՀ ֆինանսների նախարարությունից ձեռք է բերել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա։ Դրա տարեկան տուրքը կազմում է 50 000 դրամ։ Տղամարդը չի ստացել էկոնոմիկայի նախարարությունից տրվող տարեկան 15 մլն դրամ արժողությամբ պետտուրք կազմող՝ խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը Կոտայքի մարզի Զովունի և Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կազմակերպել և իրականացրել է օղիների արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում նշված արտադրանքը հիմնականում առանց հաշվապահական ձևակերպումների է իրացրել մարզերի, ինչպես և Երևանի մի շարք վաճառակետերում, որոնցից 4496 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետերում։

127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը միայն լիցենզիայի մասով պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս։

Նույն տեղեկությունների հիման վրա նախապատրաստված մեկ այլ նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Երկաթուղայինների թիվ 1 հասցեում գործող ՓԲ ընկերության տնօրինությունը, չունենալով էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող թույլտվությունը, օղի է սկսել թորել։

Ապօրինի թորված օղու 724 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը միայն լիցենզիայի մասով պատճառվել է դարձյալ 15 միլիոն դրամի վնաս։

Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։

«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել

47
թեգերը:
Ոստիկանություն, Արարատի մարզ, Կոտայք, Հայաստան
Ըստ թեմայի
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»
12 տարի շարունակ գրպանել է․ Գանձակի դպրոցներից մեկի նախկին տնօրենի դեմ քրգործ է հարուցվել
ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին
Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

0
(Թարմացված է 23:19 14.08.2020)
Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսի մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։

 «Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։

 «Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ  է կատարվում», – հայտարարել է նախագահը։

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։

«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Վեցերորդ օրն է  երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։

0
թեգերը:
Ընտրություններ, Արևմուտք, Մինսկ, Բողոքի ակցիա, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ