«Մեզ մոտ կենդանիներին մասնավոր պայմաններում պահում են օրենքի կոպիտ խախտումով». Մանվելյան

432
(Թարմացված է 16:26 19.09.2019)
Միջազգային կոնվենցիաների համաձայն՝ բնությունից դուրս, ոչ ազատ պայմաններում կենդանիներ պահելը կենդանիների իրավունքների խախտում է դիտարկվում:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է այն խնդրին, թե մեզ մոտ ինչպիսի պայմաններում են պահվում վայրի կենդանիները և ինչպիսի խախտումներ են գրանցվում այդ ոլորտում:

Կարեն Մանվելյանն անդրադարձել է նաև վայրի կենդանիների, հատկապես՝ գիշատիչների հետ կապված միջադեպերին, որոնք ունեցել են ողբերգական հետևանքներ: Նա խոսել է օրենսդրական դաշտում առկա բացթողումների մասին՝ հանդես գալով վայրի կենդանիներին մասնավոր պայմաններում պահելու չափորոշիչների խստացման օգտին:

«Մեզ մոտ կենդանիներին պահում են օրենքի կոպիտ խախտումներով: Եթե անգամ մասնավոր պայմաններում կենդանիներ են պահում, վերահսկողություն չկա: Պետական կառույցները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, օրենք ստեղծվի, որով կա՛մ արգելվի առհասարակ բնությունից դուրս կենդանիներին պահելը, կա՛մ էլ խիստ վերահսկողություն լինի: Միայն սերը քիչ է կենդանաբանական այգի բացելու համար: Դրա համար նախ հատուկ պայմաններ են անհրաժեշտ»,- նշում է Կարեն Մանվելյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ հատկապես մեծահարուստների շրջանում մոդա է դարձել սեփական կենդանաբանական մինի այգիներ ունենալ և որքան շատ վայրի կենդանի ունենան, այնքան բարձր է նրանց հեղինակությունն իրենց շրջապատում:

Արամյան․ «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դիմաց պատիժ նախատեսելը շատ կարևոր է» 

Միջազգային կոնվենցիաների համաձայն՝ բնությունից դուրս, ոչ ազատ պայմաններում, առավել ևս՝ սեփական այգիներում կենդանիներ պահելը նաև կենդանիների իրավունքների խախտում է դիտարկվում:

432
թեգերը:
կենդանի, Օրենք
թեմա:
Մութ անկյուն (89)
Ըստ թեմայի
Երևան բերված վագրերի պատմությունը. Հայաստանը կատարյալ երկիր է էկզոտիկ բուծարանների համար
Հովտաշենի արագիլներին ազատել են կեղտից. լուսանկարներ
Բնապահպանական աղետի իրական ռիսկերը, կամ ինչպես Հայաստանը չվերածել Սոմալիլենդի
Արջը քոթոթի հետ մտել է տարեց ամերիկացիների տուն․ շարունակությունը կինոյի է նման

sys_stories