Հայաստանում կինոն կկարգավորվի օրենքով. նոր նախագիծն ուղարկվել է ԱԺ

321
(Թարմացված է 19:15 18.09.2019)
Նախագծի հեղինակներից Նարեկ Վան Աշուղաթոյանը Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում ներկայացրել է «Կինոարվեստի մասին օրինագծի» ստեղծման մանրամասները:

«Կինոարվեստի մասին ՀՀ օրենքի» նախագիծը  ներկայացվել է հանրային քննարկման, այն ուղարկել են ԱԺ համապատասխան հանձնաժողով, մշակույթի նախարարություն: Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում հայտնեց նախագծի հեղինակներից  Նարեկ Վան Աշուղաթոյանը։

«Այն  հնարավորություն է տվել ներառականության սկզբունքով օրինագծի ստեղծման աշխատանքներում ընդգրկել պրոֆեսիոնալ մասնագիտական փորձաքննություն, այդ թվում՝ ուսումնասիրել ոլորտի միջազգային օրենսդրությունը, անցկացնել ընդգրկուն ֆոկուս-խմբային քննարկումներ, կազմակերպել հանդիպումներ ոլորտի ամենատարբեր ուղղությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց նա:  

Նրա խոսքով` մշակած հատուկ  մեթոդաբանությամբ ուսումնասիրվել է այն երկրների կինոոլորտի օրենսդրությունը, որոնք վերջին տասնամյակների ընթացքում արձանագրել են կինոարտադրության աճ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 

«Ուսումնասիրության է ենթարկվել առ այսօր Հայաստանում մշակված օրինագծերի զգալի մասը, որոնք անցած տարիներին մշակել են տարբեր խմբեր, կինոհամայնքի տարբեր ներկայացուցիչներ, անհատ նախաձեռնողներ»,- նշեց Աշուղաթոյան:

Ըստ նրա` աշխատանքային խմբում ընդգրկված փորձագիտական հանրույթի կողմից մշակվել են ստեղծվող օրինագծի հիմնական դրույթները, օրինագծի փիլիսոփայությունը, որն է՝ օրենսդրական կարգավորումների միջոցով նպաստել Հայաստանում կինոարտադրության զարգացմանը, կինոյին ուղղված պետական աջակցությունը ծառայեցնել ոլորտի բարգավաճմանը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական միության չափորոշիչներին»,- ասաց Աշուղաթոյանը: 

Նրա խոսքով` մինչև նախագծին «միս ու արյուն տալը» քննարկվել են բոլոր ուղղություններին վերաբերող խնդիրները՝ սցենարից մինչև արտադրություն, հետարտադրություն և վարձույթ, համատեղ արտադրություն և հեղինակային, գույքային իրավունքներ, կինոյի հանրայնացում և կինոթատրոնների քաղաքականություն, մարքեթինգային և փառատոնային խնդիրներ, կինոշուկաներ և այլն:

«Մինչև ստեղծվող օրինագծի առաջին տարբերակի հանրային քննարկման ներկայացնելը տեղի են ունեցել հանդիպումներ բոլոր թիրախային խմբերի հետ՝ փորձագիտական շրջանակներ, կինոոլորտի մասնագետներ, իշխանության գործադիր և օրենսդիր մարմիններ և այլն, որոնց ընթացքում քննարկումների միջոցով վեր են հանվել Հայաստանում կինոոլորտի բոլոր խնդիրներն ու քարտեզագրվել են»,- նշեց Աշուղաթոյանը:

Հայաստանի անկախության շրջանում առաջին անգամ փորձ է արվում ստեղծել կինոարվեստի մասին օրինագիծ:

Նշենք, որ նախագծի մշակման հերթական գաղափարն առաջարկել է «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը»՝ դեռևս 2019 թվականի հունվարին։ Գաղափարը կյանքի է կոչվել  Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Մտահղացումից  8 ամիս անց նախագիծը ներկայացվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը։

 

 

321
թեգերը:
Նարեկ Վան Աշուղաթոյան, օրինագիծ, կինո, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիական կինոյի աստղ Բիբի Նասերին կնկարահանվի Արցախի մասին պատմող ֆիլմում
Կինոյի, արվեստի և աստղերի աշխարհ․ լուսանկարներ Բեռլինի 69-րդ կինոփառատոնից
Մանուկյան․ «Կինոյի ոլորտը պետք է կարգավորվի օրենսդրորեն»
Ի՞նչ կտա հայկական կինոարտադրությանը «Կինոյի մասին» նոր օրենքը. 3 նախագիծ է ներկայացվել

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

45
(Թարմացված է 13:19 27.11.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։

Սոթքի ոսկու հանք տանող ձյունապատ ճանապարհները փակ են։ Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

«Համայնքում խուճապ չկա, քանի որ մինչև ամսի 25–ը ժամանակ էր տրված, մեր զորքը պետք է հանվեր, իրենք գային։ Երեկ ընդամենը այդ գործողություններ են արել։ Հիմա եկել են էնտեղ` մի քիչ հետ, մի քիչ առաջ` չգիտեմ։ Կոնկրետ դեռ չեն դիրքավորվել»,–ասում է Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հավելում է, որ այս պահին բոլորի մոտ, անգամ` մարզպետի, սպասողական վիճակ է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն` անհայտ է։ Բայց նրա տեղեկություններով` հանքն այսօր աշխատում է։

«Այս տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում է էս հանքում, ապրում դրա շնորհիվ։ Հիմա որ էդ մարդիկ աշխատանքից զրկվեն, ապրուստի այլ միջոց չեն ունենա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է։

Նա պատմում է, որ երեկ ադրբեջանցիները եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են դարպասը, անցել են մեր տարածք: Նրա խոսքով` հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքն իրենց տիրապետության տակ է։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

45
թեգերը:
Ադրբեջան, աշխատանք, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

453
(Թարմացված է 19:19 26.11.2020)
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։

Դավիթ Ջալալյան անուն–ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում»։

Տեսանյութում երևում է, որ ճանապարհի մի հատվածում, իրար դեմ–դիմաց կանգնած եմ զինվորականներ ու քաղաքացիական անձինքն` Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

Քիչ առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Նրա խոսքով` լարված կամ պատերազմական իրավիճակ չէ, ուղղակի բանակցություններ են ընթանում։ Տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։

453
թեգերը:
ադրբեջանցի, հայ, տեսանյութ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
Ըստ թեմայի
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը