Կգործի տնօրենների հավաստագրման նոր կարգ. ինչո՞ւ են դժգոհ դպրոցների տնօրենները

138
(Թարմացված է 16:24 23.09.2019)
Դեռևս գործում է նաև թեստավորման գրավոր ձևը, որը կկիրառվի էլեկտրոնային թեստավորման անհնարինության դեպքում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի ընթացքում ներկայացրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու կարգում կատարված փոփոխությունները:

Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում սովորողների ընդունելության և փոխադրման, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիություն չունեցողների՝ Հայաստանում ռուսական դասարաններ ընդունվելու կարգին։ 

Համակարգում կատարված փոփոխությունները լարվածություն են առաջացրել մի շարք դպրոցների տնօրենների և տնօրեն դառնալու հավակնություն ունեցող մանկավարժների շրջանում։ Հոկտեմբերի սկզբին կայանալիք քննությանը հավակնորդները քննություն կհանձնեն համակարգչով և կանցնեն էլեկտրոնային թեստավորում։

Այսինքն՝ կբացառվի ցանկացած այլ անձի միջամտություն, և համակարգչի առաջ քննություն հանձնող հավակնորդը կմնա սեփական գիտելիքների հետ մեն-մենակ։ Բացի այդ, ըստ Առաքելյանի, դեռևս գործում է նաև թեստավորման գրավոր ձևը, որը կկիրառվի էլեկտրոնային թեստավորման անհնարինության դեպքում։ Հավակնորդները քննություն կհանձնեն նաև բանավոր եղանակով, որտեղ ավելի շատ իրավիճակային հարցեր կլինեն:  

Իրավիճակային կարող են լինել, օրինակ, Հայաստանում սովորողների ընդունելության և փոխադրման կարգին առնչվող հարցերը, մասնավորապես՝ ռուսական դասարաններում սովորել ցանկացողներին առնչվող կարգավորումների վերաբերյալ և այլն:

138
թեգերը:
Տնօրեն, դպրոց, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), Լուսինե Առաքելյան
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
Ըստ թեմայի
Ոչ ֆորմալ կրթությունը բուհերում. բարիք թե՞... Sputnik–ի հյուրը Լևոն Բաբայանն է
Ի՞նչ է արվել կրթության ոլորտում 6 ամսում. Sputnik–ի հյուրն է Արայիկ Հարությունյանը
Որքան աշխատավարձ են ստանում կրթության ոլորտի աշխատակիցները
«Ռեկտորին էլ հարցրեք». կրթության նախարարին զայրացրեց խաչապուրու մասին հարցը

sys_stories