(1:54 / 14.53Mb / просмотров видео: 1446)

Բյուրեղներով արտասվող Սաթենիկը․ հազվագյուտ հիվանդությունն ապշեցրել է բժիշկներին

1069
(Թարմացված է 20:40 14.09.2019)
Ամեն օր կնոջ աչքից ավելի քան 50 բյուրեղ են հանում, որոնք կոշտ են ու սուր։ Սաթենիկի ընտանիքի անդամները չեն ընկճվում և հավատում են, որ նա կբուժվի։

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 22-ամյա բնակիչ Սաթենիկ Ղազարյանը լսել է զմրուխտներով արտասվող աղջկա հեքիաթի մասին, ռեպորտաժներ դիտել այն մարդկանց մասին, որոնց աչքերից արցունքների փոխարեն բյուրեղներ են թափվում, բայց չի հավատացել դրան։ Երկու ամիս առաջ նրա աջ աչքից հանել են առաջին «ադամանդը»։ Ընտանիքի անդամները մտածել են, որ աչքի մեջ անզգուշության հետևանքով ապակի է ընկել, բայց բյուրեղները երկու շաբաթ շարունակ անընդհատ հայտնվել են, դրանից հետո հարազատներն անհանգստացել են և բժշկի տարել նրան։

«Սկզբից ինձ հետազոտեցին Արթիկի բժշկական կենտրոնում, դրանից հետո՝ Գյումրիում, վերջում ստիպված գնացի Երևան։ Բոլոր բժիշկները շոկի մեջ են, նրանք առաջին անգամ են նման հիվանդության բախվում և չգիտեն ինչպես բուժել։ Նույնիսկ ախտորոշում չեն տվել», - ասաց Սաթենիկը։

Աղջկա սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ բժիշկները սկզբում թերահավատորեն են վերաբերվել այս դեպքին։ Ոմանք նույնիսկ ասել են, թե կինը ստում է. կասկածել են, որ Սաթենիկն ինքն է աչքի մեջ ապակիներ մտցնում՝ ուշադրություն գրավելու համար։

Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն

Սակայն երկարատև ստուգումներից հետո թոթվել են ուսերը և խորհուրդ տվել սպասել այդ բյուրեղների փորձաքննության արդյունքներին։ Դեռ հայտնի չէ, թե երբ կլինեն այդ արդյունքները։ Դա վշտացնում է նրա ընտանիքի անդամներին։ Նրանք նույնիսկ եղել են առողջապահության փոխնախարարի մոտ, նրանց լավ են ընդունել, բայց առայժմ ապարդյուն։ Հույս ունեն հանդիպել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստանալ անհրաժեշտ բուժում։

«Մենք օրական 10-14 բյուրեղ ենք հանում։ Նա ցավեր ունի, աչքն անընդհատ բորբոքված է, արդեն այտուցվել է, բայց ոչ մի կերպ չեն կարող օգնել։ Պետք է բուժում լինի, նա չի կարող անընդհատ տանջվել», - բողոքում է Զեմֆիրան։

Սաթենիկն ամուսնացել է 15 տարեկանում։ Ամուսինն առաջին կարգի հաշմանդամություն ունի, սկեսուրն ու սկեսրայրը թոշակառու են, երեխան հինգ տարեկան է։ Սաթենիկը ծնողներից նույնպես չի կարող օգնություն ակնկալել․ մայրը միայնակ է մեծացրել է նրան ու ևս չորս երեխաներին։

40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում

1069
թեգերը:
արցունք, բյուրեղ, Սաթենիկ Ղազարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում
Ամերիկահայ բժիշկ Արմենյանի թիմը քաղցկեղը հաղթահարած մարդկանց համար սարք է մշակել․ բացառիկ
«Ներկա մի եղեք ձեր կնոջ ծննդաբերությանը». բժիշկ Հակոբյանի 17 հազար փոքրիկները

Սա ավելի շատ գլխացավանք է բերում, քան օգուտ. Անի Սամսոնյանը` ռազմական դրության մասին

22
(Թարմացված է 17:17 27.11.2020)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանում ծավալված քննարկումներին, որոնք առնչվում էին ՀՀ–ում ռազմական դրությունը չեղարկելուն։

Անի Սամսոնյանի փոխանցմամբ` իրենք գործընկերներին փորձեցին բացատրել, որ ռազմական դրության բոլոր իրավակարգավորումները հիմնականում կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Ըստ նրա` դրանք միջոցառումների ցանկ էին, որոնք նախատեսված էին պատերազմ վարելու համար, բայց նոյեմբերի 9-ից ՌԴ անվտանգության երաշխիքով կնքված է զինադադար, մինչդեռ իշխող ուժը ցանկանում է երկրի անվտանգության առջև առկա վտանգների հիմնավորմամբ երկարաձգել ռազմական դրության ռեժիմը։

«Այս իրավական ռեժիմն արդեն գլխացավանք է բերում, քան օգուտ է տալիս։ Ասել, որ կա անվտանգության խնդիր, այդ մասին գիտենք տարիներ շարունակ, գիտենք, որ մեր բանակը կրել է կորուստներ, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ բանակի խնդիրն առնչվում է բանակի վերադասավորմանը, մեզ, ըստ էության, այդպես էլ չհամոզեցին, ուստի կա ռազմական դրությունը պահպանելու քաղաքական որոշում»,– նշեց ԱԺ պատգամավորը։

Սամսոնյանի համոզմամբ` մենք պետք է շատ արագ վերակազմավորենք մեր բանակը, իրականացնենք մոբիլ պաշտպանություն` չեզոքացնելով մեր սահմաններին կախված վտանգը։ Ըստ նրա` ադրբեջանցիներն անընդհատ դիմելու են սադրանքների, որոնց պետք է միշտ պատրաստ լինենք, սակայն պատգամավորի կարծիքով` մենք չենք կարող ապրել այս ծանր ռեժիմի պայմաններում, երբ մարդիկ չեն կարողանում լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» ԱԺ-ին առաջարկել էր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի առաջին քայլը ռազմական դրության վերացումն է, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Ազգային ժողովը 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին:

22
թեգերը:
Անի Սամսոնյան, ռազմական դրություն, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Ինչու չի չեղարկվում ռազմական դրությունը և որքանով է այն իրավաչափ
Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

123
(Թարմացված է 13:19 27.11.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։

Սոթքի ոսկու հանք տանող ձյունապատ ճանապարհները փակ են։ Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

«Համայնքում խուճապ չկա, քանի որ մինչև ամսի 25–ը ժամանակ էր տրված, մեր զորքը պետք է հանվեր, իրենք գային։ Երեկ ընդամենը այդ գործողություններ են արել։ Հիմա եկել են էնտեղ` մի քիչ հետ, մի քիչ առաջ` չգիտեմ։ Կոնկրետ դեռ չեն դիրքավորվել»,–ասում է Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հավելում է, որ այս պահին բոլորի մոտ, անգամ` մարզպետի, սպասողական վիճակ է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն` անհայտ է։ Բայց նրա տեղեկություններով` հանքն այսօր աշխատում է։

«Այս տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում է էս հանքում, ապրում դրա շնորհիվ։ Հիմա որ էդ մարդիկ աշխատանքից զրկվեն, ապրուստի այլ միջոց չեն ունենա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է։

Նա պատմում է, որ երեկ ադրբեջանցիները եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են դարպասը, անցել են մեր տարածք: Նրա խոսքով` հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքն իրենց տիրապետության տակ է։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

123
թեգերը:
Ադրբեջան, աշխատանք, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ
Արամ Անանյան

Հայկական ԽՍՀ–ի 70 տարին քաղաքակրթական լուրջ առաջընթաց է ապահովել. գրքի շնորհանդես

0
(Թարմացված է 18:14 27.11.2020)
Գիրք–բուկլետը ներկայացրին Արամ Սաֆարյանը, Կարեն Խաչատրյանն ու Արամ Անանյանը և անդրադարձան Հայկական ԽՍՀ 71 տարվա (1920-1991թթ.) գոյության տարբեր ասպեկտներին ու նրա բուն դերին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում կայացավ Հայաստանի երկրորդ (Խորհրդային Սոցիալիստական) Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը։

Հրատարակման աշխատանքները կազմակերպել են Եվրասիական փորձագիտական ակումբն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական ՀԿ–ն։ «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակի առիթով» գրքի աշխատանքներին ներգրավված են եղել երկրի առաջատար գիտնականներն ու փորձագետները։

Գիրք–բուկլետը ներկայացրին Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, պատմական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը և «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

Онлайн пресс-конференция на тему Советская Армения в исторических судьбах армянского народа (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արամ Անանյանը, Արամ Սաֆարյանն ու Կարեն Խաչատրյանը

Մեկնաբանելով Հայկական ԽՍՀ 71 տարվա (1920-1991թթ.) գոյության տարբեր ասպեկտներն ու նրա բուն դերը` հեղինակները պնդեցին, որ այդ ժամանակահատվածը հայկական պետականության զարգացման կարևորագույն փուլն է, տնտեսության, գիտության, մշակույթի և կրթության բացառիկ ծաղկման ժամանակաշրջանը։

Арам Ананян (слева) и Арам Сафарян на пресс-конференции на тему Советская Армения в исторических судьбах армянского народа (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արամ Անանյանն ու Արամ Սաֆարյանը

Գրեթե բոլոր փորձագետները համոզված են` քաղաքակրթական առաջընթացը, որին այդ տարիներին հասել է հայ ազգը, կապված է եղել այն հանգամանքի հետ, որ պետությունը կառուցվում էր ավանդական բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի հետ համատեղ, և այսօր էլ շատ բան է կախված ՌԴ ռազմավարական փոխհարաբերությունների բազմակողմանի զարգացումից։

Հենց առաջընթացն ու բոլոր ոլորտների (տնտեսություն, գիտություն, մշակույթ, արվեստ) կտրուկ զարգացումը, որը նկատվել է այդ 70 տարիների ընթացքում, հայ ժողովրդին հնարավորություն են տվել կառուցելու իրենց ներկայիս անկախ պետականությունը։

Գիրք–բուկլետը բավականին հետաքրքիր է ու ճանաչողական։ Հատկապես երիտասարդ սերնդի համար, որն այդ տարիների մասին հիմնականում տեղյակ է լսածով։

0
թեգերը:
շնորհանդես, գիրք, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար
Ռուսաստանում նորից տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների միգրանտների համար․ ԵԱԶԲ փորձագետներ
Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցների լրացուցիչ խումբը