«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ

283
(Թարմացված է 09:25 13.09.2019)
Իտալական «Ռոմայի» երկրպագուներից մեկը երգ է հորինել ու նվիրել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Տեսանյութը, որում «գայլերի» երկրպագուն երգում է հայ ֆուտբոլիստի մասին, հրապարակվել է Calcio Pazzo Youtube-յան ալիքում:

«Մենք կանգնած ենք Ֆումիչինո օդանավակայանում, սպասում ենք հայի,

Նա ցույց է տալիս AS Roma–ի շարֆը,

Հետո մենք գնում ենք Ստյուարտի առանձնատուն, որտեղ մեզ սպասում են։

Եկել է Մխիթարյանը, եկել է Մխիթարյանը` հրաշալի կիսապաշտպանը....»,– երգում է նա։

«Դու փայլում ես երջանկությունից». Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել «Ռոմայից»

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։

«Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։

«Ես լքել եմ Անգլիան ու Անգլիայի մասին խոսել չեմ ուզում». Մխիթարյանը մարտական է տրամադրված

283
թեգերը:
տեսանյութ, երգ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (287)
Ըստ թեմայի
Մխիթարյանի ֆուտբոլային անակնկալները, կամ Հավերժական քաղաքում արդեն մերոնքական կա
Ամեն ինչ Հենրիխ Մխիթարյանի մասին. ի՞նչ նվաճումների է հասել նա
«Առնվազն հայ է». Հռոմի բնակիչները Մխիթարյանի համար հայ-իտալական նոր բառախաղ են հորինել

Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին

151
(Թարմացված է 12:37 28.05.2020)
Արդեն մի քանի օր է` Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում և պարզել` մարդիկ գնում են դիմակը, թե ինքնուրույն են կարում, օրվա ընթացքում քանի անգամ են փոխում, գումարը բավարարում է, թե ոչ։

Sputnik Արմենիայի հարցման արդյունքում պարզվեց, որ քաղաքացիների մեծ մասը դիմակը գնում է, թեև ոմանք փորձել են նաև ինքնուրույն կարել–պատրաստել։ Ոմանք նշեցին, որ դիմակով ավելի ապահով են զգում։

«Ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունի, բայց համենայն դեպս այս տարի ես գրիպով չհիվանդացա։ Գուցե այս դիմակների ու դիմակահանդեսի շնորհիվ»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ ուրիշն էլ խոստովանեց, որ ինքը գիտի, թե ինչպես պետք է ստուգել` դիմակն իսկական է, թե ոչ, հետո էլ բացահայտեց իր «գաղտնիքը»։

Իսկ որպեսզի իմանաք, թե քանիսն են փորձել ինքնուրույն դիմակ կարել, քանիսն են համարում, որ դիմակը կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ միջոց է, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։

Չհիմնավորված բարձր գներ. ո՞վ է մեղավոր դիմակների թանկացման համար

151
թեգերը:
տեսանյութ, դիմակ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին
Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմակի օգտագործման դիմակ են ստեղծել. լուսանկար

«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժշկի խորհուրդները

215
(Թարմացված է 15:07 27.05.2020)
ՀՀ կառավարությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Covid-19–ի դեմ պայքարող բժիշկը խոսում է համավարակի, դրա դեմ հնարավոր պայքարի միջոցների մաիսն։

Նա հորդորում է հավատալ բժիշկներին և հավատալ, որ կորոնավիրուսն իրական է, անկանխատեսելի և բարդ։

«Հիվանդների հետ շփվելիս վատ եմ զգում այն մտքից, որ ինչ–որ մեկն իրեն թույլ կտա մտածելու, որ սա միֆ է»,–ասում է նա։

Նա ընդգծում է, որ այս հիվանդությունը չունի ստանդարտ ընթացք։ Ճիշտ է` կան բուժման մեթոդներ, բայց ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ դրանց լիարժեք արդյունավետության վրա ոչ ոք վստահ չէ։

Տեսանյութն իր էջում տեղադրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով` ուրիշների կյանքները կախված են մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։

Հիշեցնենք, որ մայիսի 26–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 7402 հաստատված դեպք կա։

215
թեգերը:
բժիշկ, հիվանդանոց, հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը
Վարչապետը գիտակցում է` որն է եղել կառավարության սխալը կորոնավիրուսի դեմ պայքարում
«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանն Օլիմպիական խաղերում

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

0
(Թարմացված է 16:49 28.05.2020)
Անվանի ըմբշամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ-ի և Գերմանիայի դրոշների ներքո հանդես եկած Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրուցում պատմել է ամենահիշվող մրցաշարի, օլիմպիական խաղերի եզրափակչում ձախողման պատճառի մասին, հիշել զավեշտալի մի դեպք։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

90-ականների սկզբին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը համաշխարհային մակարդակի յուրաքանչյուր մրցաշարում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր: Իսկ 1992 թվականի օլիմպիական եզրափակիչը կարող էր լրիվ այլ ազդեցություն ունենալ հետագայում բազմաթիվ տիտղոսներ նվաճած ըմբշամարտիկի համար:

Չմոռացվող գոտեմարտը

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը շատ մոտ էր բաղձալի երազանքին՝ օլիմպիական ոսկե մեդալին: Եզրափակչում նորվեգացի Յոն Ռյոնիգենի հետ մրցելիս` հայ ըմբիշը որոշեց չգրոհել, ռիսկի չդիմել և վերջին վայրկյանին բաց թողեց մրցակցի գրոհն ու պարտվեց։

Выступающий за Германию борец Альфред Тер-Мкртчян (в красном) и кореец Квон-Хо Сим во время греко-римской борьбы (54кг) на Олимпийских играх (25 сентября 2000). Сидней
© AFP 2020 / KIM JAE-HWAN
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում

«Ոչ մի ըմբիշի չեմ ցանկանա այնպիսի զգացումներ ունենա, ինչպիսին ես ունեցա եզրափակիչ գոտեմարտից հետո: Համոզված եմ, որ նման զգացում ունեցել է լեգենդար ըմբիշ Ալեքսանդր Կարելինը, որը պարտվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի եզրափակչում»,- ասում է Ալֆրեդը:

Ճիշտ է, դա Կարելինի 4–րդ ոսկե մեդալը կլիներ օլիմպիադաներում, բայց մարզիկը կարծում է, որ այդ պարտությունը ևս մեծ ցավ պատճառել նրան։

Սթրես, վթարներ ու վերադարձ

Օլիմպիադայի եզրափակիչում ցավալի պարտությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի համար։ «Որոշել էի ավարտել մարզական կարիերաս: Գոտեմարտի վերջին վայրկյանը միշտ աչքիս առաջ էր: Երկու անգամ, մտքերով տարված, լուրջ ավտովթարի ենթարկվեցի: Կարելի է ասել, որ խաչ էի քաշել ըմբշամարտի վրա»,–պատմում է Ալֆրեդը:

Բայց Գերմանիայում ապրող նրա ծանոթները առաջարկում են մասնակցել տեղի ակումբային մրցաշարերին: Ու երբ մեկնում է Գերմանիա, նոր միջավայրը տրամադրում է կրկին մարզվելու, գորգը կրկին ձգում է, և նա վերադառնում է սիրած մարզաձևին։

Որոշիչ խորհուրդներ

Իր մարզական կարիերայում Ալֆրեդ Տեր- Մկրտչյանը մարզվել ու շփվել է շատ մարդկանց հետ, բայց, ինչպես ինքն է ասում` երբեք չի մոռանում որոշ խորհուրդներ, որոնք իրեն օգնեցինք ըմբշամարտում հաջողություններ հասնելու գործում։

Պատանեկան տարիքում մարզիչ Հրաչ Դադոյանն ասել է, որ առաջնայինը կարգապահությունն է, և պետք է գորգի վրա  հավասար պայմաններում բաց գոտեմարտել, այդ դեպքում արդյունքի հասնել հնարավոր է: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արամ Սարգսյանն էլ միշտ խորհուրդ է տվել չառանձնացնել ոչ մի մրցաշար, այլ յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալ որպես սովորական մրցման:

«Եվ վերջապես հավաքների ժամանակ ես նույն սենյակում էի օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանի հետ: Մի անգամ մարզումից հետո հոգնած եկա սենյակ, հագուստս ու պայուսակս գցեցի ու գնացի լողափ: Երբ հետ եկա, տեսա, որ Մնացականը իմ շորերը հանել է պայուսակից ու կախել, որպեսզի չորանան: Իմ մոտ անմիջապես փոխվեց վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ», - ասում է Ալֆրեդը:

«Դավաճան» վերելակը

1992 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերից առաջ որոշ ըմբշամարտիկներ կարող է և չներկայանային մրցումներին, որովհետև անհարմար վիճակի մեջ էին հայտնվել, որը հետո որպես զավեշտալի դեպք պետք է հիշեին։

Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին

«Մենք 5-6 ըմբիշներով նստեցինք վերելակ, ընդ որում`մեզանից չորսը պետք է եզրափակչին մասնակցեին, ու վերելակը կանգնեց: Մոտ կես ժամ սպասում էինք, թե ո՞վ մեզ կօգնի դուրս գալ: Երբ վերջապես դուրս եկանք վերելակից, Միխայիլ Մամիաշվիլին գոռում էր բոլորիս վրա։ Բայց բարեբախտաբար հաջողվեց այլ երկրի հավաքականի ավտոբուսով հասանել մարզադահլիճ»,- հիշում է Տեր-Մկրտչյանը: Հենց այս մրցաշարում, եզրափակիչում հայ ըմբիշը, հաղթանակի հասնելով բուլղարացի Բրատան Ցենովի նկատմամբ, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը

2017 թվականի հունվարից 3 ամիս գլխավորելով Շվեյցարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը` Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը պայմանագիր ստորագրեց շվեյցարացիների հետ ու մինչև օրս այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչն է։

«2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում շվեյցացարցի երեք ըմբիշ գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար: Նման նախադեպ Շվեյցարիայում չէր եղել: Մեկ ամիս անց երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցանք փոխչեմպիոն»,- ասում է Տեր- Մկրտչյանը և հավելում, որ փորձում է փոխել շվեյցարացիների հոգեկերտվածքը ըմբշամարտի հետ կապված:

Հայկական ըմբշամարտի ձեռագիրը

Այսօր աշխարհում հայտնի են հայ ըմբիշներից շատերը, գնահատված է հայկական ըմբշաարտի յուրահատուկ ձեռագիրը: Արմեն Նազարյանը Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, Ալֆրեդ Տեր- Մկրտչյանն էլ` Շվեյցարիայի: Ու, ընդ որում, այս երկու երկրների հավաքականները հաճախակի հավաքներ են անցկացնում Հայաստանի ընտրանու հետ։

«Ըմբշամարտի հայկական դպրոցի ձեռագիրը հայտնի է բոլորին: Մենք ունենք նաև յուրահատուկ ոճ, որը մեր ըմբիշներից շատերին ապահովել է հաղթանակ տարբեր կարգի մրցումներում: Դրա համար հայ ըմբիշների հետ մարզվելը միայն օգուտ է տալիս բոլորին»,–ասում է Տեր–Մկրտչյանը:

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, օլիմպիական արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի անցած ճանապարհը ըմբշամարտում ուսուցողական է շատ ըմբիշների համար: Նա ասում է` շատ կարևոր է, որ մարզիչը կարողանա հոգեբանորեն տրամադրել իր մարզիկին անել ավելին: Նրա խոսքով` մարզիչը նաև ուժեղ հոգեբան պետք է լինի: Կարճ ասած`եթե շվեյցարացի որևէ ըմբիշ ցանկանում է հասնել մեծ արդյունքների, ընդամենը պետք է լսի հավաքականի ազգությամբ հայ գլխավոր մարզչին:

0
թեգերը:
Շվեյցարիա, Օլիմպիական խաղեր, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, Ալֆրեդ Տեր-Մկրտչյան
Ըստ թեմայի
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին