(0:51 / 6.15Mb / просмотров видео: 75)

Ինչպես անցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. տեսանյութ

184
(Թարմացված է 20:46 12.09.2019)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

Դատական նիստին մասնակցում էին ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Քոչարյանի պաշտպանները նրան անհապաղ ազատելու միջնորդություն էին ներկայացրել, դատախազներն էլ` Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու միջնորդություն։

ՀՀ երկրորդ նախագահը ելույթով հանդես եկավ` ասելով, որ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման հարցը որոշելու։

Նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ բողոքողները։

Եթե մարդ պետք է դատվի Մարտի 1–ը չբացահայտելու համար, ապա պետք է դատվի դատախազը. Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։

184
թեգերը:
տեսանյութ, Դատարան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ամենակարևորն այն է, որ Քոչարյանն ազատության մեջ լինի. Սեյրան Օհանյան
Բողոքի ակցիա`դատարանի մոտ. Քոչարյանի աջակիցներից մեկին տեղափոխեցին ոստիկանություն
Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը

sys_stories