Ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունեցին ՍԴ–ի որոշումը. տեսանյութ

161
ՀՀ երկրորդ նախագահի դիմումի վերաբերյալ որոշմանը սպասում էին թե՛ նրա կողմնակիցները, թե՛ դեմ հանդես եկողները։

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը։ Մինչ ՍԴ–ն կհայտներ որոշումը, բակում հավաքվել էին Քոչարյանի կողմնակիցներն ու նրա դեմ հանդես եկողները։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչել Սահմանադրության 61, 63 հոդվածներին հակասող։ Իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը (խափանման միջոց կիրառելու հիմքերի) համապատասխանում է Սահմանադրությանը։

ՍԴ որոշումը, ըստ ՍԴ–ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, փաստում է այն մասին, որ կալանավորումը, որը կիրառվել է Քոչարյանի նկատմամբ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ Նրա խոսքով` եթե ՍԴ–ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է` Քոչարյանի կալանավորումը չի կարող իրավական լինել։

«Այժմ Քոչարյանի խափանման միջոցը կարող է փոխել Առաջին ատյանի դատարանը կամ քրեակատարողական հիմնարկը»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Նիստը կգլխավորի դատավոր Աննա Դանիբեկյանը։

 

161
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ
Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա. դեսպան Տողանյան
Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ

sys_stories