Նոր սերնդի անօդաչուն շուտով օդ կբարձրանա. տեսանյութ

174
(Թարմացված է 14:22 02.09.2019)
Ռուսաստանում կազմակերպված ավիասալոնի շրջանակում ավիակոնստրուկտորները ԱԹՍ–ների թևի նոր ու յուրահատուկ մշակում են ներկայացրել։

Այս նորարարության մեխն այն է, որ անօդաչու սարքերի թևերը կարողանում են ավտոմատ կերպով ադապտացվել թռիչքի տարբեր ռեժիմներին, ինչը թույլ է տալիս մեծացնել թռչող սարքերի դիմացկունությունը, էապես տնտեսել վառելիքը և գրեթե անաղմուկ դարձնել սարքը։

Անօդաչուի նոր թևի նախագիծը կոչվում է «Մորաճուռակ» ("Сарыч")։

Շեշտը՝ ԱԹՍ արտադրության վրա. ՀՀ-ն պատրաստվում է միջազգային շուկա դուրս գալ. փորձագետ

Նորամուծությամբ արդեն հետաքրքրվել են արտասահմանյան 6 ընկերություն, և թևի հետագա մշակումը պետական ֆինանսավորում է ստացել։ Այնպես որ շուտով գիշատիչ թռչնի անունով կոչվող ԱԹՍ–ները կհայտնվեն երկնքում։

Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ

174
թեգերը:
անօդաչու, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը
Հարությունով. «Հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համագործակցությունն այլընտրանք չունի»

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

97
(Թարմացված է 19:29 13.08.2020)
Կադրերում երևում է, որ ուժայինների կարճատև խոսակցությունից հետո տղամարդը շրջվում է ու հեռանում, այդ պահին ոստիկանները ոլորում են նրա ձեռքերն ու սկսում ծեծել։

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են բելառուսական ուժայինները ձերբակալում մի տղամարդու։

Սկզբում ոստիկանության աշխատակիցը մահակով հարվածում է մեքենային, կոտրում ապակին, որից հետո տարեց տղամարդը դուրս է գալիս մեքենայից ու ՕՄՕՆ-ի ներկայացուցիչների հետ հանգիստ շարժվում դեպի դեղին ավտոբուսը։ Այդ պահին ոստիկաններից մեկը մոտենում է հետևից ու սկսում է հարվածներ հասցնել նրան։

ՕՄՕՆ-ի գործողությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել համացանցում։

«Ակներև ձեռնարկ` ինչպես կորցնել ժողովրդի հարգանքն ու իրենց դեմ տրամադրել ամբողջ երկիրը», - գրել է ПулN3. տելեգրամ-ալիքը։

Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել:

Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը

97
թեգերը:
ոստիկան, տղամարդ, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա
Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը
Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսի տարածքը

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

169
(Թարմացված է 00:35 13.08.2020)
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրենը հայտնել է, որ աշխարհի 20 երկրներից պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ խմբաքանակ ձեռք բերելու հայտ են ստացել:

Վլադիմիր Պուտինը աշխարհում առաջինն է հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին։ Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարության և Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային-հետազոտական կենտրոնի  մասնագետները։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Պատվաստանյութի փորձարկումն ավարտվել է հաջողությամբ։

Թեստավորման մասնակիցները նշել են, որ իրենց լավ են զգում և պատվաստումից հետո որևէ կողմնակի ազդեցություն չեն նկատել: Բժիշկների խոսքով ՝ բոլոր կամավորների մոտ COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն է առաջացել, իսկ դեղամիջոցն ապացուցել է իր անվտանգությունը:

Ռուսական դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի շատ երկրներ, այժմ բանակցություններ են ընթանում այլ պետություններում դեղամիջոցի թեստավորում և արտադրություն սկսելու մասին։

Բացի Պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան կենտրոնի համատեղ աշխատանքից, պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվում է ևս երկու ռուսական ընկերություն՝ Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի դաշնային բյուջետային կառույցը, որն արդեն սկսել է իր երեք նախատիպերը փորձարկել մարդկանց վրա, և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը։ Սպասվում է, որ ռուսաստանցիների զանգվածային պատվաստման համար նախատեսված պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կհայտնվի արդեն օգոստոսի կեսին։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտարարել է «Սպուտնիկ V» դեղամիջոցի գրանցման մասին:

«Այսօր առավոտ աշխարհում առաջինը գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,- ասել է նա:

Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Գամալեայի անվան կենտրոնը համատեղ: Ռուս ռազմաբժիշկների փորձը թույլ է տվել ամենակարճ ժամկետներում արդյունավետ պատվաստանյութ ստանալ:

«Սպուտնիկ V»-ն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կամավորներից որևէ մեկի մոտ իմունիզացիայի լուրջ բարդացումներ ի հայտ չեն եկել։

Պատվաստումը կանցկացվի 2 փուլով․ նախ՝ առաջին բաղադրանյութով, իսկ երեք շաբաթ անց՝ երկրորդով: Պատվաստանյութը հնարավորություն կտա վիրուսի նկատմամբ դիմադրողականությունն ապահովել 2 տարի:

Պատվաստանյութի արտադրությունն արդեն սկսվել է Գամալեայի անվան գիտական կենտրոնում և «Բիննոֆարմ» գործարանում: Ռուսաստանում քաղաքացիների համար այն կարող է հասանելի լինել հաջորդ տարեսկզբին

Ռուսական նոր դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի 20 երկրներ՝ ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հանրապետությունները ներառյալ:

«Մենք կարող են հաստատել, որ արդեն պատվաստանյութի մեկ միլիարդ խմբաքանակ են խնդրել, իրականում՝ միլիարդից մի քիչ ավելի։ Դա նախնական հայտերի թիվն է, որոնք այս պահի դրությամբ ստացել ենք ավելի քան 20 երկրից»,- նշել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանում արտադրվող բոլոր չափաբաժիններն առաջին հերթին կուղղվեն ներքին շուկային, իսկ արտասահմանցի սպառողի համար արտերկրում առանձին արտադրություններ կբացվեն: Բայց մինչ այդ պատվաստանյութը լրացուցիչ փորձարկումների կենթարկվի այլ երկրներում:

«Երրորդ փուլը կսկսվի գրանցումից անմիջապես հետո, այնպես որ գործնականում այն մեկնարկում է վաղվանից, ինչպես արդեն ասացի՝ օգոստոսին մենք այն կսկսենք նաև ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆիլիպիններում, հուսով եմ՝ նաև Բրազիլիայում։ Այդ երկրները կմասնակցեն 3-րդ փուլի փորձարկումներին»,- ընդգծել է Դմիտրիևը։

ԱՀԿ-ն ևս արձագանքել է ռուսական պատվաստանյութի գրանցմանը և մոտակա ժամանակներում պատրաստվում է միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատում իրականացնել:

Բացի ՊՆ-ից և Գամալեայի անվան կենտրոնից, Ռուսաստանում դեղամիջոցի մշակմամբ զբաղվում են նաև Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի ԴԲԿ-ն և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը:

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Այս կազմակերպությունները ևս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ստեղծման առաջատարներից են և շրջանցում են անգամ բազմաթիվ արևմտյան մրցակիցներին:

«Վեկտորի» մշակած պատվաստանյութի երեք նախատիպ արդեն անցել են առաջնային փորձարկումները և հիմա գիտական կենտրոնում սկսել են դրանց թեստավորումը մարդկանց վրա:

169
թեգերը:
Վլադիմիր Պուտին, կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

0
(Թարմացված է 23:50 13.08.2020)
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը