«Օրգանիզմը պետք է նախապատրաստել նոր ռեժիմի». Ռուբեն Աղուզումցյան

73
(Թարմացված է 17:35 22.08.2019)
«Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը վստահ է, որ լավ հանգստից հետո օրգանիզմը պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել և օրգանիզմը աշխատանքի անցնելու ռեժիմին նախապատրաստել։

Ամառային հանգստից հետո  դարձյալ աշխատանքային ռեժիմի վերադառնալու համար մարդկանց և նրանց օրգանիզմին որոշակի ժամանակ է պետք։ Չէ որ պասիվ շրջանից օրգանիզմն անցնում է իր համար արդեն խորթ` «ակտիվ» ռեժիմի։ Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման  հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։

Մասնագետների ահազանգը․ դեռահասության շրջանում մազահեռացումը կարող է ճակատագրական լինել

«Մարդու հարմարվողականությունը ժամանակ է պահանջում: Այդ հարցում մարդն ինքը պիտի օգնի սեփական օրգանիզմին` ինքնաներշնչմամբ, որ այն պատրաստ լինի փոփոխությունների: Օրինակ` մարդը պետք է կարողանա անցնել աշխատանքային ռեժիմի կամ պատրաստ լինի անցնել նոր աշխատանքի։ Շատ կարևոր է, թե ինչպիսի տրամադրվածությամբ և ինչպիսի պատրաստակամությամբ է մարդն սկսում աշխատանքը»,- ասաց նա։

Անդրադառնալով Պետական կառավարման ակադեմիայի դիմորդներին՝ Աղուզումցյանն ասաց, որ այս տարի կառավարիչ դառնալ ցանկացողների թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Ի դեպ, ակադեմիան դիմորդների համար լավ նորություն ունի.

«Մենք այս տարի նոր մասնագիտացում ենք բացել, որի նպատակը HR-ի, մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրն է, այն միաժամանակ, պահանջում է  և՛ կառավարման և՛ հոգեբանական հմտություններ»,- նշեց նա։

Ամոթի ու վախի արանքում. ինչո՞ւ են ծնողներն ու երեխաները լռում սեռական բռնության մասին

Մասնագետի խոսքով` որպեսզի դիմորդը հետագայում աշխատաշուկայում մրցունակ լինի կարևոր է` լավ գիտելիք և կրթություն ստանալուց զատ, նաև այդ գիտելիքներն ու հմտությունները ճիշտ ներկայացնել իմանա, ինչը ևս, ըստ մասնագետի, ուսանողը պետք է բուհում սովորի։

73
թեգերը:
դիմորդ, Ռուբեն Աղուզումցյան, աշխատանք, ամառ, Հայաստան
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
Ըստ թեմայի
Ինչպիսին պետք է լինի մեր օրերի կառավարիչը. պատմում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը
Ո՞րն է երեխայի սեռական դաստիարակության սահմանը. պարզաբանում է հոգեբանը
Կծելուց ու կսմթելուց մինչև բռնաբարություն. ինչ է ընտանեկան բռնությունն ու ինչու չլռել

Եվրամիությունը ԱՄՆ–ին դեմարշ է հղել. ո՞րն է անհամաձայնության պատճառը

17
(Թարմացված է 00:49 15.08.2020)
Ի՞նչ են ուզում ցույց տալ եվրոպացիները, կկառուցվի արդյո՞ք ռուսական գազատարը`դիտեք տեսանյութում։

ԵՄ–ն ԱՄՆ–ին դեմարշ է հղել նոր պատժամիջոցների պատճառով, որոնք նրանք մտադիր են կիրառել «Հյուսիսային հոսք 2»–ի պատճառով։  Իրենց դժգոհությունն են հայտնել ԵՄ 27 անդամ երկրներից 24-ը։ Տեղեկությունը հայտնել է Welt գերմանական պարբերականը։ Ամերիկացիների դեմ հանդես են եկել նաև այն պետությունները, որոնք նախկինում չէին հանդգնում դա անել։ Ռուս քաղաքագետներն այստեղ Վաշինգտոնին ուղղված ակնարկ են տեսնում։

Եվրոպական երկրներն ԱՄՆ–ին իրենց բողոքն են արտահայտել «Հյուսիսային հոսք 2»–ի դեմ նրանց կողմից կիրառվող նոր պատժամիջոցների հետ կապված։

ԵՄ–ի պատվիրակության և Պետդեպի տեսակոնֆերանսի ժամանակ դեմարշին 24 երկիր է միացել։ Բողոքի նոտա չեն հղել ընդամենը ԵՄ 3 պետություն, սակայն դեռ հայտնի չէ` որոնք են դրանք։

Ավելի վաղ եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։

 «Գործունեությունը, որը համապատասխանում է ԵՄ օրենքներին և միջազգային իրավունքին, և որն իրականացնում են եվրոպական ձեռնարկությունները, օրինական է։ Այդ պատճառով պատժամիջոցների կիրառումն այդ գործունեության նկատմամբ կասկածելի է»,–ասել է Սիմսոնը։

Ռուսաստանյան քաղաքագետները կարծում են, որ այս դեմարշը Վաշինգտոնին ուղղված ազդակ է, որ ԵՄ–ն մտադիր չէ հարմարվել ԱՄՆ-ի շահերին։

«Նույնիսկ զարմանալի է, որ այն երկրները, որոնք սովորաբար նախագծին դեմ են արտահայտվում (Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, Ռումինիան և Խորվաթիան), այս անգամ նման բան չարեցին։ Ամենայն հավանականությամբ, Գերմանիան և ԵՄ–ն ճնշում էին գործադրել` առաջնորդվելով նրանով, որ եվրոպական խոշոր երկրները և նույնիսկ ոչ այնքան խոշորները, ինչպեսին Ավստրիան է, չեն ցանկանում կախվածության մեջ լինել ամերիկյան թանկարժեք հեղուկ գազից  և, քաղաքական նկատառումներից ելնելով, չեն ուզում խզել կապերը Ռուսաստանի հետ»,– ասել է քաղաքագետ, ՌՊՀՀ–ի դոցենտ Վադիմ Տրուխաչյովը։

«Եվրոպան այլ շահեր ունի». Ավստրիան քննադատել է «Հյուսիսային հոսք–2»–ի պատժամիջոցները

Ռուսական գազատարի նկատմամբ ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր կիրառել 2019 թվականի վերջին։ Իսկ այս ամառ ամերիկացիները լրացուցիչ սահմանափակումներ կիրառեցին «Հյուսիսային հոսք 2»–ի նկատմամբ։

Պատժամիջոցներն անդրադարձան եվրոպական ընկերությունների վրա, որոնք մասնակցել են ռուսական նախագծի իրականացմանը։

Ռուսաստանը հայտարարեց, որ կարող է իր ուժերով ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2»–ը, ինչում կօգնի Nord Stream 2 AG ընկերությունը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ դա տեղի կունենա առաջիկայում։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

 «Մենք գնահատում ենք Բեռլինի սկզբունքային դիրքորոշումն այս բացառապես կոմերցիոն նախաձեռնության վերաբերյալ, որը կօգնի դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումների երթուղին և ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն այն գնահատականների հիման վրա, որոնք տալիս են եվրոպական երկրները, այլ ոչ այն գնահատականների, որոնք արվում են օվկիանոսի մյուս կողմից»,–ասել է Լավրովը։

«Հյուսիսային հոսք 2»–ը նախատեսում է Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա գազատարի երկու գիծ կառուցել։ Գազատարը նախատեսվում է գործարկել մինչև տարեվերջ։

17
թեգերը:
Սերգեյ Լավրով, Գերմանիա, Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, «Հյուսիսային հոսք» նախագիծ

Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

185
(Թարմացված է 19:49 14.08.2020)
Արդեն 6 օր է` Բելառուսում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին օգոստոսի 9-ի երեկոյան։ Բողոքողները չեն ցանկանում հեռանալ։

Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարները  քայլում են Անկախության պողոտայով։ Baza Տելեգրամ ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդկանց մեծ հոսքի դեմ ընդամենը մեկ ոստիկան է կանգնած։

Բողոքի ակցիային իրենց գործադուլով միացել են նաև Մինսկի տրակտորային գործարանի (ՄՏՏ) աշխատակիցները։

Մինսկի կենտրոնում` կառավարության շենքի մոտ, ցուցարարները գրկախառնվում ու սեղմում են ուժայինների ձեռքերը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ՕՄՕՆ-ը իջեցնում վահանները` ի նշան ցուցարարների հետ համերաշխության, իսկ ցույցի մասնակից աղջիկները շտապում են փաթաթվել նրանց։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել:

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով ՝ ձերբակալվել է մոտ 7 հազար ցուցարար։ Ինչպես հաղորդում է հանրապետության ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների 103 աշխատակիցներ: ՆԳՆ տվյալներով ՝ ցուցարարներից մեկը զոհվել է ՝ փորձելով ինքնաշեն պայթուցիկ սարք նետել ոստիկանական բաժանմունք։

185
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Ընտրություններ, Նախագահ, Բողոքի ակցիա, ոստիկան, Բելառուս, Մինսկ
Ըստ թեմայի
Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ