(3:28 / 25.81Mb / просмотров видео: 2675)

Ինչի համար են նախկին գործակալին դատապարտել Խորհրդային միությունում ու ԱՄՆ–ում. տեսանյութ

419
(Թարմացված է 16:00 20.08.2019)
Գործազուրկ երևանցի Նորայր Գրիգորյանը 1997 թվականին մտադիր էր դատի տալ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ)։ Խորհրդային նախկին հակահետախույզն ու ամերիկյան գործակալը իր հոգեբանական վնասը  3–ից 5 միլիոն ԱՄՆ դոլար էր գնահատել։

Արխիվ 1997

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն 1993–2001 թվականներին Երևանում ՆՏՎ-ի թղթակիցն է եղել և պահպանել է այդ ժամանակաշրջանի ամենավառ իրադարձությունների վերաբերյալ ռեպորտաժները, ինչի հիման վրա ՆՏՎ-ի հետ համատեղ իրականացվում է «Ժամանակի մեքենա» նախագիծը։

Այս թողարկման մեջ Պիսարենկոն վերհիշում է մի հետաքրքիր պատմություն այն մասին, թե ինչպես էր անցած դարի 70–ականների կեսերին Հայկական ԽՍՀ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունում ամերիկյան լրտես բացահայտվել։ Օպերլիազոր Նորայր Գրիգորյանը գաղափարական նկատառումներից ելնելով՝ երկու տարի Կենտրոնական հետախուզական վարչությանը տեղեկություն էր մատակարարում, քանի որ հիասթափված էր խորհրդային իրականությունից։ Դատարանը նրան 12 տարի ազատազրկման էր դատապարտել։

Դատապարտվելուց հետո Գրիգորյանը Հայաստան էր վերադարձել ու որոշ ժամանակ անց ԱՄՆ էր մեկնել` իր ձախողման պատճառները պարզելու համար։ ԿՀՎ–ում նրան միանգամից առաջարկել էին Երևան վերադառնալ ու շարունակել համագործակցել արդեն անկախ Հայաստանի դեմ։ Գրիգորյանը հրաժարվել էր ու պահանջել փոխհատուցել խորհրդային ճամբարներում անցկացրած ժամանակի համար, քանի որ կարծում էր, թե իրեն մատնել են։

Գրիգորյանի համառության պատճառով Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքրքրվել է նրանով։ Արդյունքում նրան ԱՄՆ–ում էլ են նրան դատապարտել 19 ամսով` գումար կորզելու մեղադրանքով։ Ազատ արձակվելուց հետո Գրիգորյանը որոշել է, որ «ամերիկյան ժողովրդավարությունը խորհրդային կոմունիզմից էլ վատ է»։ Նա ԱՄՆ–ից վերադարձել է մեկ ցենտով, որը նրան տվել էին Ռուսաստան ուղարկելուց առաջ։

Այս ռեպորտաժը նկարահանվել է 1997 թվականին։ Նորայր Գրիգորյանը խորոված սարքող էր աշխատում ու փորձառու փաստաբան էր փնտրում` ԿՀՎ դեմ հայց ներկայացնելու համար։

«Աստված քո ցավն ինձ տա». Ռիժկովը հիշում է Լենինականի սարսափելի օրերը
Sputnik Արմենիա կայքում հրապարակվող և անցյալին վերաբերող տեսանյութերի միջոցով մեր ընթերցողներն էլ կարող են դառնալ 1996–2001 թվականներին տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների ականատեսը։

419
թեգերը:
Դմիտրի Պիսարենկո, Նորայր Գրիգորյան, «Ժամանակի մեքենա»
Ըստ թեմայի
Թուրքիայից Հայաստան ներխուժած ամերիկյան օդային լրտեսը. Արագածի փեշերին ընկածի հետքերով
Ինչպես գերիները վերադարձան Հայաստան ու Ադրբեջան. ուշագրավ կադրեր անցյալից. տեսանյութ
Դիպուկահարների պատերազմն Արցախում. ինչպես է դա եղել

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

3
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

3
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները

Տանկային անձնակազմերը ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան. տեսանյութ

44
(Թարմացված է 16:30 24.09.2020)
«Կովկաս» զորավարժություններն այս օրերին բուռն թափով անցկացվում են Հայաստանի տարածքում։ Շուշան Ստեփանյանը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել։

Հայաստանում ընթացող «Կովկաս» բազմազգ զորավարժությունների ընթացքում այսօր տանկային  անձնակազմերն են մարզվել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան  Ստեփանյանը գեղեցիկ ու ոգևորող տեսանյութ է հրապարակել զորավարժություններից։

«Տանկային  անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական ​​փորձը և, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան»,–գրել է նա:

Տեղեկացվում է, որ կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

«Կովկաս-2020» զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 21-ին ու գրեթե մեկ շաբաթ են տևելու։ Մանևրները մշակում են միաժամանակ մի քանի զորավարժարաններում, նաև Սև ու Կասպից ծովի ջրավազաններում։ Զորավարժություններին մասնակցում են ոչ միայն ռուսաստանցի զիվոնրականները, այլև հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյամնայից ու Պակիստանից։ Ընդհանուր առմամբ մոտ 80 հազար մարդ է հավաքվել։

«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ

44
թեգերը:
Զորավարժություններ, Շուշան Ստեփանյան, տեսանյութ, տանկ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020»–ին. հրավիրված է նաև Ադրբեջանը
Հայաստանում մեկնարկել են «Կովկաս -2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել