Հայերը «սասանել» են Շվեյցարիայի սարերը. հզոր քոչարի` «Բերդ» համույթից

133
(Թարմացված է 10:29 19.08.2019)
Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

«Բերդ» հայկական պարային համույթի արտիստները շվեյցարական Ալպերում քոչարի են պարել։

«Բերդը» Հայաստանի ամենահայտնի պարային համույթներից է, այն ավելի քան 56 տարվա պատմություն ունի։ Այդ ընթացքում համույթն ավելի քան 30 երկիր է այցելել, մասնակցել է 150 տարատեսակ մրցույթների ու բազում պարգևների է արժանացել։

Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Քոչարին ազգային պար է, որը կատարում են ամբողջ Հայաստանում տոնակատարությունների, ընտանեկան արարողությունների ու այլ միջոցառումների ժամանակ։

ՅՈւՆԵՍԿՕ–ն սահմանում է քոչարին որպես մի պար, որը խորհրդանշում է հանդուրժողականություն, միասնականություն, որը վեր է հանում պատմական, մշակութային ու ազգային հիշողությունները, նաև նպաստում է փոխադարձ հարգանքին հասարակության տարբեր տարիքի ներկայացուցիչների շրջանում։

133
թեգերը:
հայեր, Պար, Շվեյցարիա, բերդ, Քոչարի

sys_stories