Ընդունելի չէ, երբ մեր տարածքը լրտեսության նպատակով օգտագործում են 3-րդ երկրները. Ոսկանյան

252
(Թարմացված է 20:45 16.08.2019)
Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել Հայաստանի տարածքում իրանաամերիկյան լրտեսական սկանդալին ու հետախուզական ֆիլմին՝ նշելով դրանից բխող վտանգները:

Անցյալ ամիս Իրանի Հետախուզության նախարարությունը հրապարակեց վավերագրական ֆիլմ, որում ներկայացվում է իրենց աշխատանքը: Ֆիլմի հեղինակները պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում:

«Որևէ պետության համար չի կարող ընկալելի և ընդունելի լինել, երբ նրա տարածքն օգտագործում են երրորդ պետությունները միմյանց դեմ զանազան գործողություններ իրականացնելու համար, այդ թվում` հատուկ ծառայությունների մակարդակով: Ուստի, ես կարծում եմ, որ պետք է սրանից որոշակի լուրջ հետևություններ անենք և պատկան մարմինների մակարդակով բավական լրջորեն զբաղվենք այս խնդրով՝ Հայաստանը հնարավորինս հեռու պահելու ստեղծված ռիսկային իրավիճակներից և հնարավոր վտանգներից»,- նշում է Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ ֆիլմի սյուժեի համաձայն՝ իրանական հատուկ ծառայությունները, ըստ Հետախուզության նախարարության, ԿՀՎ-ի լրտեսական ցանց են բացահայտել։ Իրանի դատարանն այս գործով 17 հոգու է դատապարտել։ Իրանական հետախուզությունը տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել ԿՀՎ-ի ենթադրյալ գործակալների վերաբերյալ։

252
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Մութ անկյուն (84)

sys_stories