«Մենք չգիտեինք՝ համահայկական խաղերը տեղի կունենան, թե ոչ». Միսակ Նաջարյան

114
(Թարմացված է 12:55 15.08.2019)
«Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում լիբանանահայ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Միսակ Նաջարյանն անդրադառնալով համահայկական ամառային 7-րդ խաղերին, նշել է, որ Սփյուռքն այս օրերին կենտրոնացած է Հայաստանի շուրջ և ուշադրությամբ հետևում է համահայկական խաղերին:

Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներից հետո Սփյուռքը շունչը պահած սպասում էր` արդյոք համահայկական խաղեր կանցկացվեն հեղափոխությունից հետո։ Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի ընթացքում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Միսակ Նաջարյանը։

«Որպես կոմիտեի ներկայացուցիչներ մենք չգիտեինք համահայկական խաղերը տեղի կունենան, թե ոչ: Սակայն ես հուգու խորքում համոզված էի, որ խաղերը տեղի կունենան ու շատ լավ կկազմակերպվեն: Այդպես էլ եղավ, չնայած շատ դժվար էր կարճ ժամանակում Արցախում հազարավոր մարդիկ ընդունել: Բարձր մակարդակի կազմակերպվեց նաև բացումը, երեք հրաշալի օր անցկացրինք Արցախում, այնտեղ 8 մարզաձևում մրցույթ անցկացվեց»,- ասաց Նաջարյանը։

Նրա խոսքով` այս տարի խաղերն ընթանում են առանց թերության: 

Ըստ Նաջարյանի` այս տարի Լիբանանից 182 մարզիկ է Հայաստան եկել, որոնք մրցելու են 15 մարզաձևերում։

Սա Հայաստան է, և վե՛րջ. ինչո՞ւ 28 տարի անց Ադրբեջանը կրկին ջղաձգվեց

«Որևէ դժգոհություն չկա, հակառակ, բոլորը ոգևորված են և պետք է շարունակեն նաև հետագայում գալ ու մասնակցել հաջորդ համահայկական խաղերին: Ասեմ ավելին՝ գնալով համահայկական խաղերի անցկացումը դեպի բարձր պրոֆեսիոնալիզմ է գնում: Սակայն պետք է շեշտեմ նաև, որ մեզ համար այստեղ կարևորը ոչ թե խաղերին շատ պորֆեսիոնալ մարզիկների մասնակցությունն է, այլ որ ամբողջ աշխարհից հայ մարզիկները գան, մասնակցեն, շփվեն, ծանոթանան»,-հավելեց ՀԽՀԿ գործկոմի անդամը:

Նա նշեց, որ խաղերի մասնակիցների ցանկում այս տարի ևս 3 երկիր է ավելացել։

114
թեգերը:
Սփյուռք, մարզիկ, մարզադաշտ, Արցախ, Համահայկական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից
Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ
Արցախի հաղթական հողը ուժ էր տալիս. Հարություն Թահմազյանը`Համահայկական խաղերի մասին

Ինչպես են Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին», տեղափոխել Հայաստան. տեսանյութ

62
(Թարմացված է 16:25 07.08.2020)
Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է իրավապահների ուղեկցությամբ քայլող նախկին պատգամավորը, որի ձեռքերին ձեռնաշղթա է անցկացված։

Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 52-ամյա Լևոն Սարգսյանը։ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է նրա տեղափոխման կադրերը։

Լևոն Սարգսյանը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հիշեցնենք` Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։ Լևոն Սարգսյանը ներկայացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

62
թեգերը:
Ոստիկանություն, Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը
Հայկ Մհրյանն ազատվել է պաշտոնից ու ծառայությունից
Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. գործում Սերժ Սարգսյանի փեսայի անունն է հոլովվում

Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից

110
(Թարմացված է 15:23 07.08.2020)
Ջեմաչափման համար «խելացի» սաղավարտներ, ուղեբեռների և ձեռքի բեռների անվտանգ ախտահանում և այլն. երևանյան օդանավակայանը պատրաստ է ուղևորներ ընդունել։

Համավարակի հետևանքով տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը կրճատվեց 98 տոկոսով։ Հաշվի առնելով այն իրականությունը, որ աշխարհն ու մարդկությունը դեռ ստիպված են լինելու որոշ ժաամանակ էլ «ապրել կորոնավիրուսի հետ», օդանավակայանը ուղևորների անվտանգությունն ապահովող նոր ու ժամանակակից միջոցներ է ձեռնարկել։ «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանն արդեն պատրաստ է ուղևորներին ընդունել։

Ժամանակակից լուծումներն օգտագործելով՝ օդանավակայանի աշխատակիցները կպայքարեն համավարակի դեմ։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն և կից տեսանյութ է տարածել՝ պատմելով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել օդանավակայանում ուղևորներին համավարակից հեռու պահելու նպատակով։

«Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ–ն կբացի ԵԱՏՄ երկրների հետ օդային սահմանը, բայց համաճարակաբանական վիճակը հաշվի առնելով

Ուղևորներին պաշտպանելու նպատակով ավիացիոն անվտանգության աշխատակիցները շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին։ Հատուկ անվտանգ կերպով կախտահանվեն նաև ուղեբեռներն ու ձեռքի իրերը, իսկ օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ օդանավակայանի աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Օդանավակայանի տարբեր հատվածներում տեղադրված են նաև ձեռքերի ախտահանման համար հատուկ հեղուկներ:

«Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով: Մեր և եր ճանապարհորդություններրը դեռ նոր են սկվում, իսկ կյանքի գեղեցիկ պահերը դեռ առջևում են»,- եզրափակվում է հաղորդագրությունը։

Հիշեցնենք՝ աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի հետևանքով տարբեր երկրներ փակեցին օդային ու ցամաքային սահմանները, հազարավոր թռիչքներ դադարեցվեցին։

Հայաստանը դադարեցնում է ցամաքային և օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

110
թեգերը:
կորոնավիրուս, «Զվարթնոց» օդանավակայան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Իտալիայից ժամանածները բողոքում են, որ «Զվարթնոցում» ամենախիստ հսկողությունն է իրականացվում
«Զվարթնոց» օդանավակայանը հորդորում է դիմակներն այս ու այն կողմ չնետել. լուսանկարներ
«Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն կանոնավոր բեռնափոխադրումները
Վլադիմիր Պուտին

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում առկա իրավիճակը

0
(Թարմացված է 18:31 07.08.2020)
ՌԴ նախագահը հանդիպել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` քննարկելու աշխարհում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել աշխարհում տիրող իրավիճակը` շեշտը դնելով հետխորհրդային տարածքում առկա իրավիճակի վրա: Նա նշել է, որ դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

«Նրանք մեր մերձավոր հարևաններն են, մեր դաշնակիցները, բազմաթիվ հարցերում` և՛ տնտեսական, և՛ քաղաքական, մեր շահերը, որպես կանոն, համընկնում են։ Դա անկասկած մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», – ԱԽ անդամների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։

Ենթադրաբար խոսքը վերաբերել է Բելառուսին, որտեղ 32 ռուսաստանցի է ձերբակալվել։ Մինսկը նրանց մեղադրում է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում իրավիճակն ապակայունացնելու մեջ։

Նիստում քննարկվել են նաև Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին աջակցություն ցուցաբերելու քայլերը։

«Բոլորս տեսնում ենք` ինչ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Լիբանանում։ Գիտեք, որ իմ հանձնարարությամբ ԱԻՆ ուժերի խմբավորում է ձևավորվել, որին ՌԴ առողջապահության նախարարությունից լրացուցիչ ուժեր են կցված։ Մեր գործընկերներն արդեն աշխատանքի են անցել Լիբանանի մայրաքաղաքում նավահանգստում որոտացած պայթյունից հետո։ Կմտածենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Լիբանանի ժողովրդին օգնելու համար», – խորհրդակցության սկզբում հայտարարել է Պուտինը։

Նշենք, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցից հետո։

Դա բեռ չէ․ Պեսկովն անկեղծացել է և գնահատել Պուտինի հետ 20 տարվա աշխատանքը

0
թեգերը:
Բելառուս, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»
«Կասպից հրեշի» վերածնունդը․ լինե՞լ, թե՞ չլինել
Բանակցությունները լռություն են սիրում, կամ ռուսական ալիքների վրա կախված «դամոկլյան սուրը»