(0:43 / 5.44Mb / просмотров видео: 15204)

«Հզոր և ոճային». Պուտինը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին. տեսանյութ

124
(Թարմացված է 16:03 11.08.2019)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտոցիկլետ վարելու տեսանյութը ակտիվ քննարկում են համացանցում։ «Ուրալ» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետի ղեկին նստած` Պուտինը մասնակցել է «Գիշերային գայլեր» մոտոակումբի կազմակերպած «Բաբելոնի ստվեր» միջազգային բայք-շոուին։

Օգտատերերը հիացած են ՌԴ նախագահի հզոր կերպարով։ Նրանց ուրախացնում է այն փաստը, որ Պուտինն էքստրիմին հաղորդակից է դարձնում նաև Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին և Սևաստոպոլի նահանգապետի  ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևին։

Պուտինի մոտոցիկլետին ամրացված էր Ռուսաստանի դրոշը. նախագահը «Գիշերային գայլեր» մոտոակումբի  առաջնորդ Ալեքսանդր Զալդաստանովի ուղեկցությամբ քշեց ուղիղ բեմի մոտ։

«Ուզում եմ ասել, որ սա շատ լավ նախաձեռնություն է։ Լավ գաղափար է, որը համախմբում է և՛ տեխնիկայի, և մոտոցիկլետների սիրահարներին, և՛ բոլոր նրանց, ովքեր հոգով և սրտով են վերաբերվում մեր Հայրենիքին», – ասել է Պուտինը։

Սա թվով 11-րդ բայք շոուն է։ Առաջինը տեղի է ունեցել 10 տարի առաջ Սևաստոպոլի Գասֆորտ լեռան մոտ։ Այս շոուները կրում են հայրենասիրական բնույթ։

«Vladimir, thank you very much!». Օսակայում Պուտինի և Թրամփի հանդիպումը տևել է 1.5 ժամ

124
թեգերը:
մոտոցիկլետ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը հայտնեց, թե Պուտինը երբ կգա Հայաստան
«Քեզ չի կարելի»․ Պուտինը թույլ չի տվել, որ Մարգարիտա Սիմոնյանը շամպայն խմի
«Պուտինը հիանալի տղա է, հանդիպումը հրաշալի անցավ». Թրամփ

sys_stories