Ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում. տեսանյութ

58
(Թարմացված է 16:22 09.08.2019)
ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի համար առաջնային ուղղությանը` նշելով, որ այն արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղըզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով։

«Նեղ կազմով հանդիպմանը մենք արդեն կարծիքներ փոխանակեցինք և կողմնորոշվեցինք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում: Այնուամենայնիվ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա: Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում»,– նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կարևորվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:

Փաշինյանը նշել է նաև, որ առանձնակի կարևորություն ունի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը Ղրղըզստան է մեկնել երեկ` օգոստոսի 8-ին։

Հայաստանը զբոսաշրջության երկիր է կամ ինչ է թաքնված Փաշինյանի հնչեցրած թվերի հետևում

58
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ելույթ, Նիկոլ Փաշինյան, Ղրղզստան
Ըստ թեմայի
Ինչի պետք է հասնի Հայաստանը մինչև 2050թ.–ը. Փաշինյանն առանձնացրել է ամենակարևորները
«Իրականում». բոլտոնների հետ խոսելիս Փաշինյանը պիտի հիշի ասածը՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ
Պետք է կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի

sys_stories