(31:10 / 208.10Mb / просмотров видео: 1402)

Երկար ժամանակ հարցազրույց չէի տալիս. Էմմին`ծնողների և երեխաների մասին

6026
(Թարմացված է 16:49 07.08.2019)
«ԲառCode»–ն այս անգամ հյուրընկալել էր երգչուհի Էմմիին, որի հետ Արսեն Հայթյանը զրուցել է երգչուհու անցյալից, ներկայից ու ապագայից, բացահայտել դեռևս անհայտ շատ հետաքրքիր մանրամասներ:

Նադեժդա Սարգսյանի և Դավիթ Բեջանյանի դուստրը պատմել է իր ծնողների, ընկերների և երեխաների մասին:

Էմմիի և Արսենի զրույցը` տեսանյութում։

«Ես այլևս բաց գիրք չեմ». ինչպես ամենասեքսուալ Իվետա Մուկուչյանը որոշեց գրավել աշխարհը

6026
թեգերը:
Էմմի, Հայաստան
թեմա:
ԲառCode Արսեն Հայթյանի հետ (16)
Ըստ թեմայի
Արցախցի Միշան սովորել է մեծ բեմին ու կարոտում է բակը. փոքրիկ ղարաբաղցու մեծ զրույցը
Նոտրդամից մինչև Գառնի. ինչպես LGBT դրոշն անգամ չխանգարեց Cercle–ի իրականացմանը ՀՀ–ում
Արուս Տիգրանյանին այսպիսին դեռ ոչ ոք չի տեսել. անկեղծ զրույց «պայթյունավտանգ» լրագրողի հետ

Ոստիկանությունն ապօրինի խաղատուն է բացահայտել Երևանում. տեսանյութ

41
(Թարմացված է 18:26 19.01.2021)
Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, hայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։

Ոստիկանությունն ապօրինի խաղատուն է բացահայտել Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն օպերատիվ տվյալներ է ունեցել, այդ շենքում առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։

Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ համագործակցելով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ։

Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա նոյեմբերից Վաղարշյան 15/15 հասցեում, առանց պետական գրանցման ու լիցենզիայի, «պոկեր» տեսակի շահումով խաղերը վարձու խաղավարների միջոցով կազմակերպել է Երևանում բնակվող, 34-ամյա մի տղամարդ։ Մասնակիցների շահումից 3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ: Այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով, միայն հատուկ թույլտվության պետական տուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։

Կաշառք, խաբեություն, և սա դեռ ամենը չէ. Վերմիշյանի անհավանական արկածները նախկին պաշտոնում

Հունվարի 17-ին իրականացվել է հատուկ միջոցառում, որի շրջանակում ապօրինի խաղատանը հայտնաբերվել ու ՔՈԳՎ բերման են ենթարկվել 10 անձինք։

Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։

Տեխզննման կտրոնները պետք չեն լինի․ ոստիկանությունն «ընթացքում» է ստուգելու մեքենաները

41
թեգերը:
խաղատուն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Զանգել, ասել է` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ կա․ ո՞վ է ահազանգի հեղինակը
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել

Ինչպես անցավ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բողոքի ակցիան. տեսանյութ

95
(Թարմացված է 15:10 19.01.2021)
Դատական նիստից առաջ դատարանի բակում հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները` չնայած առատ ձյանն ու ցրտին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։

Նրանց ձեռքին պաստառներ էին` «Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։

Այսօր` ժամը 13։00-ին, մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

«Արցախում հայրս ամեն ինչ փորձել է անել թե՛ խորհուրդներով, թե՛ հուշելով». Լևոն Քոչարյան

95
թեգերը:
Բողոքի ակցիա, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան
Այս իրավիճակում արտահերթ ընտրություններ անելը սխալ է. Ռոբերտ Քոչարյան
Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք. Ռոբերտ Քոչարյան
Հազարավոր մարդիկ Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը

«Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինք

0
(Թարմացված է 20:57 19.01.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորիս ցնցեց, երբ 14 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 19-ին դավադրաբար սպանվեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը։ Ընդ որում, ոչ միայն հայերին ցնցեց։
Հրանտ Դինք. «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ»

Հիշում եք, երևի, դրանից հետո նաև բազմաթիվ թուրքեր բողոքի ցույցեր կազմակերպեցին Ստամբուլի կենտրոնում՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներով։ Սպանությունից ընդամենը երկու օր առաջ 53-ամյա Հրանտ Դինքը հարցազրույց էր տվել ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությանը։ Դա նրա վերջին հարցազրույցն էր։

Այսօր ուղղակի ուզում եմ ներկայացնել այդ հարցազրույցից մի հատված, որի մասին հիշեցրել է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը և որը կոչվում է «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ»։

Եվ այսպես։

- «Ակօս» թերթում դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:

- Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

- Դուք երկու անգամ դատարանի առջև կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ևս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս եղավ:

- Ինձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչո՞ւ տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Այդ հոդվածի ձևակերպումը, որի վերացումը արդարացիորեն պահանջում է Եվրամիությունը, որևէ դատավորի ձեռքերի ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց նրանում, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է:

- Իրո՞ք այդքան վատ է Թուրքիայում հայ լինելը:

- Եթե ինչ-որ մեկը բերանը փակ է պահում, ապա դժվար թե խնդիրներ ունենա: Բայց ինձ համար նույնիսկ պատանեկությանս շրջանում դժվար էր դպրոցում երգչախմբի հետ երգել այն մասին, թե որքան հպարտ եմ, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում կան հպարտանալու բաներ, բայց ես թուրք չեմ:

Իմացել են, բայց ոչինչ չեն ձեռնարկել. Դինքի գործով ձերբակալել են պետանվտանգության սպաների

- Ձեր թերթի վերջին համարում նյութերից մեկում դուք հարց եք տվել. «Ի՞նչն է ինձ թիրախ դարձնում»:

- Այդ հարցի պատասխանը ավելի շատ հայերին էր վերաբերում, քան թուրքերին: Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ուր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում, և, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին ևս այդ ամենը առնչվում է: Կնոջ և երեխաների համար հեշտ չէ իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում թե’ հեռախոսով և թե’ էլեկտրոնային փոստով: Տեսնո՞ւմ եք, երբ ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, ապա՝ որովհետև աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք:

- Բայց դուք կարող էիք հեռանալ այս երկրից:

- Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ: Դա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Եթե ես հանձնվեմ և հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:

Կրկին հիշեցնեմ՝ Հրանտ Դինքին սպանեցին այս հարցազրույցից երկու օր անց։

0
թեգերը:
Սպանություն, Թուրքիա, Հրանտ Դինք
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը կարող է ազատ արձակվել
Դինքի սպանությունը լիովին չի բացահայտվի, քանզի ընդգրկված են պետական կառույցներ. Մելքոնյան
Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին