Թուրքիայից Հայաստան ներխուժած ամերիկյան օդային լրտեսը. Արագածի փեշերին ընկածի հետքերով

280
(Թարմացված է 18:16 31.07.2019)
Քսան տարի անց Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն վերհիշում է տեսանյութը, որը նկարահանել է Ներքին Սասնաշեն գյուղում որպես ՆՏՎ հեռուստաընկերության երևանյան թղթակից։

1958 թվականի սեպտեմբերի 2–ին Արագածի փեշերին գտնվող Ներքին Սասնաշեն գյուղի մոտակայքում է ընկել խորհրդային զինվորականների կործանած ԱՄՆ–ի ՌՕՈւ–ի ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Այն Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք էր ներխուժել։ Ինքնաթիռում եղել է 17 մարդ ու խուզարկման համար նախատեսված սարքավորում։

Ամերիկյան կողմին փոխանցվել էր 7 զինծառայողի դի, մնացածի մասնիկները չէին հայտնաբերվել, ու նրանց անհետ կորած էին համարել։ Տարիներ անց ինքնաթիռի ընկնելու վայրում ամերիկյան ռազմական հնագետները հետազոտություններ են անցկացրել։ Հնագետներին բերել էր անհետ կորածներից մեկի` երկրորդ կարգի օդաչու Արթուր Բյորգի քույրը` Լորնա Բյորգը։ Նրանք գտել էին օդաչուի անձնական ժետոնը։ Այս և այլ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում Դմիտրի Պիսարենկոյի արխիվային ռեպորտաժը, որը թողարկվում էր ՆՏՎ–ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում։

Անցյալում ստեղծած տեսանյութերի միջոցով Sputnik Արմենիա հարթակում ժամանակ առ ժամանակ կարելի է դառնալ Հայաստանում 1996–2001 թվականներին տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների ականատեսը։ Բոլոր այդ իրադարձությունների մասին հուշերը պահպանվել են Դմիտրի Պիսարենկոյի տեսադարանում։

280
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ինքնաթիռ, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը. ՀՀ ԱԳՆ
Չաքրյան․ «Թուրքիայի գնած C-400-ը Հայաստանի սահմանին տեղադրելու իմաստ չկա»
«Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի սիրալիր վերաբերմունքը պայմանավորված է շահով». Սաֆրաստյան

sys_stories