(4:25 / 34.50Mb / просмотров видео: 757)

Ի՞նչ գաղտնիք է թաքցնում Ակնասարի չհալվող ձյունը. դժվարին վերելք` Սևաբերդից Ակնալիճ

1209
«Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագծով Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի բնության այն գեղեցկությունը, որն ինչ–ինչ պատճառներով թաքնված ու անծանոթ է մնում հանրությանը։

Հաղորդաշարի նկարահանող խումբն այցելում է հայաստանյան բնության հատուկ պահպանվող տարածքներ` իր ռեպորտաժներում բացահայտելով Հայաստանի բնության թաքնված գեղեցկությունը։

Հերթական ուղևորությունը դեպի Կոտայքի մարզ է` Գեղամա լեռների Ակնասար լեռնագագաթ, Ակնալճի ու Սևաբերդ ամրոց։ 

Այս լեռան լանջին գտնվող Ակնալճի աներևակայելի գեղեցկության մասին առասպելներ են պատմում։ Լճին հասնելու համար պետք է անցնել Սևաբերդ գյուղը, ապա հաղթահարել 11 կմ լեռնային ճանապարհը։ Բայց մինչ այդ Սևաբերդ գյուղի հարևանությամբ, ճանապարհին պատմական մի հուշարձան մեզ ստիպեց ընդհատել մեր ուղևորությունն ու մի փոքր շեղվել հիմնական ուղուց։

Քարակույտ հիշեցնող այս տարածքում ժամանակին փառահեղ բերդ է եղել ։ Ասում են` նույնիսկ աշոտ Երկաթ թագավորն այս տարածքում պատսպարվել է արաբ զորավար Բեշիրի զորքից։ Ավելի շատ տեղեկություններ բերդի մասին նույնիսկ հնագետներին դեռևս չի հաջողվել ճշտել։ Մասնագետների պնդմամբ, Սևաբերդը վաղ միջնադարյան կառույց է։ Բայց հետաքրքրական է, որ ամրոցի ստորին շարվածքը կիկլոպյան է։ Ինչը վկայում է, որ ամրոցը կառուցվել է նախկինում այստեղ արդեն գոյություն ունեցած մեկ այլ բնակավայրի վրա։

Որքան ավելի ենք մոտենում մեր նպատակին, այնքան բնությունն ավելի հիասքանչ է դառնում, ճանապարհն էլ` ավելի դժվարանցանելի։

1209
թեգերը:
բնություն, Կոտայք, Հայաստան
թեմա:
Հայաստանի թաքնված գեղեցկությունը (10)
Ըստ թեմայի
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Խոսրովի հսկա բնակիչն ու դիցուհու բնական լոգարանը
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Փերիների լողավազանն ու Սևանա լճի ճախրող բնակիչները
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արագածի փեշերից թափվող հուշարձանը

sys_stories