Տեղի է ունենում Գիտությունների ազգային ակադեմիայի հերթական կեղեքումը. Սերգեյ Աբրահամյան

328
(Թարմացված է 00:49 17.07.2019)
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և Ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանն ու ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել են այն խնդրին, թե ինչպես է ինստիտուտի տարածքը օտարվել՝ բնակելի շենք կառուցելու նպատակով։

Երիտասարդ գիտնականի կարծիքով՝ զարգացած երկրներում գիտական կառույցների տարածքում տեխնոպարկ կամ ինկուբատորներ են կառուցում, մեզ մոտ` շենք։ «Թվում էր, թե հեղափոխությունից հետո պիտի ինչ-որ բան փոխվեր, բայց հեղափոխությունն էլ ԳԱԱ չհասավ», –ավելացնում է Սերգեյ Աբրահամյանը և վկայակոչում ԳԱԱ մասին օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ Ակադեմիայի շինությունները ենթակա չեն օտարման։ 

«Տեղի է ունենում Գիտությունների ազգային ակադեմիայի հերթական կեղեքումը: Հատկանշական է, որ այդ շինարարությունից մեր ինստիտուտը ոչ մի օգուտ չի ստանալու, այնինչ այդտեղ ապագայում կարող էր լինել ներդաշնակ էկոհամակարգ, որը կծառայեր մեր ինստիտուտին ու կնպաստեր նրա հետագա զարգացմանը»,- նշում է Աբրահամյանը: 

ԳԱԱ տարածքն օտարելու նախաձեռնության հեղինակը հենց ակադեմիայի ղեկավարությունն է։ Գիտաշխատողների տարակուսած են, իսկ տնօրեն Հրաչյա Ասցատրյանը սպասում է գիտխորհրդի նիստին, որի ընթացքում կհայտնի այդ գործարքի վերաբերյալ իր կարծիքը:

Հիշեցնենք, որ ԳԱԱ Ինֆորմատիկայի և Ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին պատկանող տարածքում բնակելի շենք կառուցելու համաձայնությունը ձեռք է բերվել դեռևս 2012 թվականին: 

328
թեմա:
Մութ անկյուն (84)

sys_stories