Մերկելը կրկին սկսել է ցնցվել Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ. տեսանյութ

195
(Թարմացված է 18:22 10.07.2019)
Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելն արդեն երրորդ անգամ է ցնցումների մեջ ընկնում։ Այս անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ։

Ցնցումը մոտ մեկ րոպե է տևել։ Մերկելը սեղմել է շուրթերն ու բռունցքները։

Հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրեն լավ է զգում։ «Պետք չէ անհանգստանալ ինձ համար», – ասել է նա։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ Մերկելը մարդկանց աչքերի դիմաց սկսում է ցնցվել։ Առաջին դեպքը եղել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, երկրորդը` Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։

195
թեգերը:
տեսանյութ, Անգելա Մերկել
Ըստ թեմայի
Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից
Փաշինյանը Մերկելին անվանում է եվրոմամա կամ եվրոքույրիկ
«Վայ, կներեք». այս անգամ Յունկերին զանգահարել էր ոչ թե Մերկելը, այլ իր կինը

Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորները կռվել են դիմակի պատճառով. տեսանյութ

16
Տեսանյութում երևում է` ինչպես են տղամարդիկ ծեծում իրար։ Ստիպված միջամտում է ինքնաթիռի անձնակազմը։

Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորների վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Պատճառը եղել է այն, որ նրանցից մեկը հրաժարվել է դիմակ դնել։

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները

Համացանցում տարածված տեսագրությանը կից գրված է. «Խուճապ և դաժան ծեծկռտուք։ Անհնազանդ ուղևորը հրաժարվել է դիմակ դնել ինքնաթիռում»։

Կրակով-Դուբլին չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գրության պատճառով

Կադրերում երևում է, թե անձնակազմի անդամներն ինչպես են փորձում են հանգստացնել մինչև գոտկատեղը մերկացած տղամարդուն, բայց նա շարունակում է ագրեսիվ պահել իրեն ու քաշքշում է մյուս ուղևորներին: Ի վերջո, նրան պառկեցնում են գետնին և կապում ձեռքերը։

Մեքսիկայի նախագահը վաճառքի է հանել իր ինքնաթիռը

 

16
թեգերը:
Ծեծկռտուք, ուղևոր, ինքնաթիռ
Ըստ թեմայի
«Շերեմետևոյում» երկու ինքնաթիռ բախվել են միմյանց. տեսանյութ
Lարախաղաց առնետը վազվզում է Մոսկվայի օդային գծերի լարերով. տեսանյութ
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանցի պոետը Արարատի մասին բանաստեղծություն է ասմունքում. տեսանյութ

164
(Թարմացված է 15:11 02.08.2020)
Կգա այդ օրը, կգա այդ ժամը, և Արարատը կրկին կվերադարձնենք. այս տողերի հեղինակը բանաստեղծ Սերգեյ Բուլիչևն է։ Նա զարմացրել է օգտատերերին՝ անձամբ կարդալով բանաստեղծությունը։

Ռուսաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Սերգեյ Բուլիչևը Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Արարատ» տաղավարի առջև արտասանել է իր հեղինակած համանուն բանաստեղծությունը։

Վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին նման քայլերը հատկապես ջերմ են ընդունվում հայ համայնքի կողմից։ Նրանք գնահատում են հայ ժողովրդին ցուցաբերվող ցանկացած աջակցություն։ Բնականաբար, Սերգեյի հայրենասիրական այս արարքը ևս սիրով և ուրախությամբ է ընդունվել հայազգի օգտատերերի կողմից։

Իր «Արարատ» բանաստեղծության մեջ Սերգեյն ի լուր աշխարհի հայտարարում է, որ հայ է.

«Ես հայ եմ՝ լեռների տիրակալ,

Եվ այդ հարցում չի կարող լինել կասկած...»

Մեկին Արարատն է գերում, մյուսին՝ գաթան ու լավաշը․ Շիրվինդտին հիացրել է հայկական խոհանոցը

Նշենք, որ Սերգեյ Բուլիչևի մայրը՝ Տատյանա Բուլիչևան ռուս է, իսկ հայրը հայ է՝ Գուրգեն Մարտիրոսյան։

Բուլիչևը նաև «Հայաստան՝ Սուրբ հող» գրքին հեղինակն է։

164
թեգերը:
Ցուցահանդես, օգտատեր, բանաստեղծություն, ռուս, Արարատ լեռ
Ըստ թեմայի
«Արարատ լեռան տեսարանը մագնիսի պես ձգում է և ներդրումներ բերում». Գարիկ Սարգսյան
Ամուսնության բիբլիական առաջարկ. հայերը բարձրանում են Արարատ լեռը, թուրքերը`լռում այդ մասին
«Սառցե թագուհու» հայկական եկեղեցին ու «Ոսկե այծքաղի» Արարատ լեռը. մուլտֆիլմերի գաղտնիքը
«Նպատակիս հասա՜». հայ լեռնագնացը հասել է Արարատ լեռան գագաթ ու ծածանել ՀՀ դրոշը. տեսանյութ
Գրիգոր Արեշյան

Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը

10
(Թարմացված է 15:30 03.08.2020)
Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում` Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում մահացել է Հայաստանի ամենահայտնի հնագետներից մեկը` Գրիգոր Արեշյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ 71–ամյա Արեշյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։

Արեշյանը ծնվել է գիտնականների ընտանիքում։ 1991-92 թվականներին հրավիրվել է պետական ծառայության, եղել է Հայաստանի պետնախարար (այս պաշտոնը գոյություն է ունեցել մինչև 1995 թվականը)։

Ավելի ուշ մեկնել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է Չիկագոյի և Լոս Անջելեսի (UCLA) համալսարաններում ։ Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը։

«Հիմա երկար խոսել չեմ կարող, դժվար է առանց հուզմունքի հիշել։ Շուտով մենք մահախոսական կկազմենք, որում կրկին կպատմենք այդ մարդու ձեռքբերումների մասին։ Նա Երևանի պետական համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրներից էր, պեղումներ է կատարել Արենիում և մի շարք այլ վայրերում, որոնք վերաբերում են մեր հնագույն պատմությանը: Բացի այդ, նա գիտեր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, աշխատանքներ էր հրատարակում աշխարհի առաջատար հնագիտական պարբերականներում։ Նրա սկսած նախագծերից շատերը դեռ պետք է ավարտին հասցվեն»,– ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ Գրիգոր Արեշյանի պապը՝ Գրիգոր Արեշյանը, Խորհրդային Հայաստանում հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ մանկաբարձություն և գինեկոլոգիա է դասավանդել։ Նրա անունով է կոչվել Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձական կլինիկան։

10
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Եվս 8 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 57 տարեկան էր