Մութ կայարաններ, շփոթված ուղևորներ. ի՞նչ էր կատարվում Երևանի մետրոյում. տեսանյութ

476
Երևանի մետրոն ժամանակավորապես կասեցրել էր իր աշխատանքը։ Գնացքներում և կայարաններում եղած ուղևորներին տարհանում էին։

Հայաստանում և Երևանում այսօր` հուլիսի 10–ին գրանցված համատարած հոսանքազրկումների պատճառով անորոշ ժամանակով կասեցվել էր Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։

Sputnik Արմենիայի թղթակիցները նկարահանել են այն իրավիճակը, որ ստեղծվել է Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում հոսանքազրկումից հետո։ Ականատես քաղաքացիները ներկայացնում են իրավիճակն ու խոսում իրենց էմոցիանների մասին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանն ասել էր, որ երկու գնացք մնացել են թունելներում «Զորավար Անդրանիկ» – «Հանրապետության հրապարակ» և «Գործարանային»–«Շենգավիթ» կայարանների միջև։

 

476
թեգերը:
Լույս, մետրո, Երևան, Հայաստան

sys_stories