00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընկավ ԱԺ ամբիոնից, բայց ԲԴԽ չհասավ. Աննա Մարգարյանի միջադեպը. տեսանյութ

Բաժանորդագրվել
Սոցցանցերում ակտիվ տարածվում է ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ ԱԺ–ում այսօր տեղի ունեցած միջադեպի տեսանյութը։

Տեսանյութում երևում է` ինչպես է կինը ԱԺ ամբիոնում իր ելույթի վերջում կորցրել հավասարակշռությունն ու ընկել։ Ներկաները շտապել են նրան օգնության։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ։

Աննա Մարգարյանը սկզբում ներկայացրել է ՀՀ դատական համակարգի և ԲԴԽ–ի բարեփոխման իր տեսակետը և մոտեցումները։ Նրա խոսքով` այսօր բոլորի առաջ խնդիր է դրված ապահովելու դատական համակարգի անկախ և ինքնուրույն գործունեությունը, դրա համար ԲԴԽ–ն պետք է առավելագույնս աջակցի այդ գործընթացի արդյունավետությանը և դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացմանը, հանդես գա որպես դրա երաշխավոր։

Люди перед зданием Конституционного суда Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՍԴ-ի վրա նոր «գրոհ» կլինի՞. ի՞նչ է հուշում դատական բարձրագույն մարմնի հայտարարությունը

«Դատարաններն իսկապես պետք է անկախ լինեն, բայց ոչ միայն խոսքով։ Դրանց անկախությունը պետք է զգա յուրաքանչյուր դատավոր։ Մենք պետք է հնարավորության սահմանում ազատենք դատարանները հասարակական ճնշումից։ Մենք պետք է վստահենք դատարաններին և նրանցից արդյունավետ աշխատանք պահանջենք», – նշել է Աննա Մարգարյանը։

Նրա խոսքով` վստահության և արդյունավետության տարր է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, այլև կալանավայրերի բեռնվածության խնդրի լուծումը, մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը չհաստատեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի առաջարկած Աննա Մարգարյանի թեկնածությունը։

Հունիսի 20–ին Հայաստանի խորհրդարանն ընտրել է ԲԴԽ ևս մեկ անդամի` Գրիգոր Բեքմեզյանին։

Ավելի վաղ հրաժարական էին տվել ԲԴԽ չորս դատավորները` Գագիկ Հարությունյանը (նախագահ), Արմեն Խաչատրյանը, Գևորգ Դանիելյանը և Սերգեյ Մեղրյանը։

 

Լրահոս
0