«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ

520
(Թարմացված է 19:51 29.06.2019)
Արդեն շուրջ 10 օր ոստիկանության՝ մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսանյութ, որում ամփոփված են իրավապահների ուժեղացված ծառայության արդյունքները:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` Շիրակի մարզում տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 129 անձ, այդ թվում այսպես կոչված՝ «օրենքով գողեր»:

Արարատում բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ իրականացրել շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։

Գեղարքունիքի ոստիկանները հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով բերման են ենթարկել նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձի։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի մարզում բերման է ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտվածներ:

Արագածոտնում բերման է ենթարկվել 28 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ և նախկինում դատապարտված անձինք:

Սյունիքի ոստիկանները բերման են ենթարկել 65 անձի, այդ թվում՝ Սյունիքում բնակվող քրեական հեղինակությունների ու նախկինում դատապարտվածների։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր բերման ենթարկվածների հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Հիշեցնենք` հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Հայաստանում հայտնված սևազգեստ խմբերի հարցը պետք է լուծել, տեղորոշել, ծաղկավոր բաբոչկեն կապել` հնարավորինս վառ ծաղիկներով, և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքի։

520
թեգերը:
Վալերի Օսիպյան, տեսանյութ, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում թալանել են ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին
143 խախտում, 14 ավտոմեքենա՝ տուգանային հրապարակ. ոստիկանության գործողությունները Լոռիում
Շիրակում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

28
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

28
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում

Կրասնոյարսկում կողոպտիչները կրակել են ինկասատորների ուղղությամբ. տեսանյութ

78
(Թարմացված է 14:13 30.05.2020)
Ռուսաստանի խոշորագույն քաղաքացներից մեկում կատարված հանցագործությունը ցնցել է մարդկանց։ Կադրերում երևում է` ինչպես են անհայտ անձինք հարձակվում Ինկասացիայի աշխատակիցների վրա։

Ինքնաձիգով զինված երկու տղամարդիկ հարձակվել են ինկասատորների մեքենայի վրա։ Հանցագործությունը տեսագրել են անվտանգության տեսախցիկները։

Կադրերում երևում է, որ երբ ինկասատորները դուրս են գալիս մեքենայից, զինված և դիմակավորված անձինք վազելով մոտենում են նրանց, կրակ բացում և վերցնում փողի պայուսակները։

Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի

Կրասնոյարսկի ոստիկանության փոխանցմամբ՝ ինկասատորները չեն մահացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել։ Այժմ երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են։

Հարձակվողներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

78
թեգերը:
Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ոստիկանի շորերով տղամարդը Կանադայում կրակոցներ է արձակել. 17 մարդ է մահացել
Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Պարզվել է քրեական աշխարհում ճանաչված սարիթաղցու վրա կրակած անձի ինքնությունը