Ինչպես կանդրադառնա ադրբեջանա–թուրքական զորավարժությունը տարածաշրջանի վրա. Արտյոմ Տոնոյան

85
Հունիսի 7-ին Նախիջևանի տարածքում մեկնարկեցին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Ինչպե՞ս այս զորավարժությունները կանդրադառնան տարածաշրջանի վրա, և ինչպե՞ս կարող են դրանց արձագանքել, մասնավորապես, Ռուսաստանն ու Իրանը, որոնք տարածաշրջանում իրենց լուրջ շահերն ունեն։ Իրավիճակը վերլուծում և պարզաբանում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Հետևազորից բացի, թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցում են նաև հրետանին, զրահատեխնիկան, ռազմական և տրանսպորտային ավիացիան։ Զորավարժությունները կանցկացվեն մինչև հունիսի 11-ը։

Ստացվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում գործ ունենք հերթական ապակայունացնող իրավիճակի հետ, որն ակնհայտ հրահրում են Անկարան և Բաքուն։ Կարելի է ասել, որ Ադրբեջանն ակտիվանում է ղարաբաղյան բանակցային գործընթացի հերթական փուլի նախաշեմին։ Չէ՞ որ վերջին ժամանակաշրջանում Մնացականյան–Մամեդյարով հերթական նախատեսվող հանդիպման մասին էին խոսում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և անձամբ ՀՀ արտգործնախարարը։

85
թեգերը:
Նախիջևան, Թուրքիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի սահմանին
Ադրբեջանի զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում. Մնացականյան

sys_stories