Փաշինյանի հանձնարարության հետքերով. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

65
(Թարմացված է 21:28 07.06.2019)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ գործողության նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն է։

Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։

Ոստիկանության գործողությունների արդյունքները՝ տեսանյութում:

65
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ոստիկանություն, Նիկոլ Փաշինյան

sys_stories